Հաղորդակցության խորհրդատու
Լիկա Մկրտչյանը հաղորդակցության, հանրային կապերի և ծրագրերի կառավարման ոլորտներում ավելի քան 15 տարվա փորձ ունեցող մասնագետ է։ Նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկում է ռազմավարական հաղորդակցությունը, հանրային և ինստիտուցիոնալ կապերը, քաղաքացիների մասնակցությունը, տեղական ինքնակառավարումը, համայնքային զարգացումը և կանանց հզորացումը։
2015 թվականից մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը նա աշխատել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում (GIZ)՝ որպես խորհրդատու՝ համայնքային հաղորդակցության, քաղաքացիների մասնակցության և կանանց հզորացման ուղղություններով։ Նա համակարգել է ռազմավարական հաղորդակցության, հանրային իրազեկման և կարողությունների զարգացման նախաձեռնություններ՝ համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ։
2026 թվականի օգոստոսից Լիկա Մկրտչյանը կամավոր հիմունքներով միացել է Հանրային լրագրության ակումբին (ՀԼԱ)՝ որպես հաղորդակցության խորհրդատու։
Նա ունի նաև ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), քաղաքացիական հասարակության և միջազգային զարգացման ոլորտներում խորհրդատվական աշխատանքի փորձ։ Մասնագիտական գործունեության ընթացքում զբաղվել է նաև հետազոտական և վերլուծական աշխատանքով՝ ժողովրդավարական կառավարման, հանրային քաղաքականության, եվրոպական ինտեգրման և տարածաշրջանային գործընթացների թեմաներով։
Լիկա Մկրտչյանը Գլոբալ ուսումնասիրությունների մագիստրոս է, ավարտել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցը և ունի միջազգային լրագրության կրթություն։ Նա նաև «Կանանց հզորացման ակումբի» համահիմնադիրն է։
