Նորություններ

Խնդիրներ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում

Ապրիլի 30-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Խնդիրներ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։

 Բանախոսներ՝

Սերգեյ Գաբրելյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար,

Դիտորդների խմբի անդամներ՝

Արման Սահակյան,
Շուշան Խնկոյան,
Մհեր Կարագոզյան:

Քննարկմանը կանդրադառնանք ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի  կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքներին։ 

Փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր․ արձանագրված են  փակ հաստատություններում գտնվող մարդկանց  հիմնարար իրավունքների խախտման դեպքեր:

Դիտորդական խումբը կարևոր է համարում, որ իրենց կողմից արձանագրված խախտումները չօգտագործվեն նախընտրական քարոզչության նպատակով՝ որևէ քաղաքական ուժի կամ փակ հաստատություններում գտնվող անձանց թիրախավորելու համար։

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ 

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :