Ապրիլի 30-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Խնդիրներ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։
Բանախոսներ՝
Սերգեյ Գաբրելյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար,
Դիտորդների խմբի անդամներ՝
Արման Սահակյան,
Շուշան Խնկոյան,
Մհեր Կարագոզյան:
Քննարկմանը կանդրադառնանք ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքներին։
Փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր․ արձանագրված են փակ հաստատություններում գտնվող մարդկանց հիմնարար իրավունքների խախտման դեպքեր:
Դիտորդական խումբը կարևոր է համարում, որ իրենց կողմից արձանագրված խախտումները չօգտագործվեն նախընտրական քարոզչության նպատակով՝ որևէ քաղաքական ուժի կամ փակ հաստատություններում գտնվող անձանց թիրախավորելու համար։
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
