Մայիսի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Մամուլի ազատության նահանջը. պատճառները» թեմայով։
Բանախոսներ՝
- Արթուր Պապյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ,
- Սուրեն Դեհերյան, Ampop.am մեդիա հարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր:
Վերջին տարիներին Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում գրանցել էր նկատելի առաջընթաց:
Եթե 2022 թ. զբաղեցնում էր 51-րդ, 2023 թ․-ին՝ 49-րդ, 2024 թ․-ին՝ արդեն 34-րդ հորիզոնականը։ Սակայն վերջին գնահատմամբ արձանագրվել է հետընթաց՝ նահանջ 50-րդ տեղ։
Այս փոփոխությունը տեղի է ունենում ակտիվ քաղաքական գործընթացների և նախընտրական շրջանի ընթացքում:
Քննարկման ընթացքում կփորձենք հասկանալ՝ արձանագրված հետընթացը պայմանավորված է կարճաժամկետ քաղաքական գործոններո՞վ, թե՞ վկայում է համակարգային և երկարաժամկետ խնդիրների մասին:
- Որո՞նք են մամուլի ազատության վարկանիշի անկման պատճառնեը։
- Ի՞նչ ազդեցություն ունեն նախընտրական գործընթացները վարկանիշի անկման վրա:
- Այս հետընթացը ժամանակավո՞ր է՝ պայմանավորված քաղաքական ցիկլով, թե՞ գործ ունենք լուրջ, անդառնալի խնդիրների հետ:
Կքննարկենք այս և թեմային առնչվող այլ հարցեր:
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
