Նորություններ

Մամուլի ազատության նահանջը. պատճառները

Մայիսի  7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Մամուլի ազատության նահանջը. պատճառները» թեմայով։

Բանախոսներ՝

Վերջին տարիներին Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում գրանցել էր նկատելի առաջընթաց: 

Եթե  2022 թ. զբաղեցնում էր  51-րդ, 2023 թ․-ին՝ 49-րդ,  2024 թ․-ին՝ արդեն 34-րդ հորիզոնականը։ Սակայն վերջին գնահատմամբ արձանագրվել է հետընթաց՝ նահանջ 50-րդ տեղ։

Այս փոփոխությունը տեղի է ունենում ակտիվ քաղաքական գործընթացների և նախընտրական շրջանի ընթացքում: 

Քննարկման ընթացքում կփորձենք  հասկանալ՝  արձանագրված հետընթացը պայմանավորված է կարճաժամկետ քաղաքական գործոններո՞վ, թե՞ վկայում է  համակարգային և երկարաժամկետ  խնդիրների մասին:

  • Որո՞նք են մամուլի ազատության վարկանիշի անկման պատճառնեը։
  • Ի՞նչ ազդեցություն ունեն նախընտրական գործընթացները վարկանիշի անկման վրա:  
  • Այս հետընթացը ժամանակավո՞ր է՝ պայմանավորված քաղաքական ցիկլով, թե՞ գործ ունենք լուրջ, անդառնալի խնդիրների հետ:

Կքննարկենք այս և թեմային առնչվող այլ հարցեր: 

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ 

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :