Մայիսի 6 -ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «19 քաղաքական միավոր. քանակ կա՛, իսկ որա՞կ» թեմայով։
Բանախոսներ՝
- Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար,
- Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ:
Հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ: Ի դեպ, ԱԺ նախորդ ընտրություններին մասնակցում էր 25 ուժ:
19 կուսակցությունների ու դաշինքների մասնակցությունը ընտրություններին, ընդ որում, երբ մասնակիցներից մի քանիսի մասին ընտրողը երբևէ չի լսել, հարցեր է առաջացնում՝ այս բազմակուսակցականությունը վկայում է առո՞ղջ մրցակցության մասին, թե՞ գործ ունենք ընտրություններից առաջ ակտիվացող «սունկ-կուսակցությունների» հետ, որոնք հաճախ չունեն հստակ գաղափարախոսություն, երկարաժամկետ քաղաքական օրակարգ և հաշվետվողականություն։
-Որքանո՞վ է կայացած Հայաստանում կուսակցական համակարգը։
-Ի՞նչ գործոններով է պայմանավորված քաղաքական կարճաժամկետ նախագծերի առաջացումը։
-Ինչպե՞ս ընտրողը հասկանա՝ ով ով է։
-Կարո՞ղ է մեդիան արհեստականորեն «մեծացնել» փոքր ուժերին կամ «փոքրացնել» մեծերին:
Կքննարկենք այս և թեմային առնչվող այլ հարցեր:
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
