Մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Դիտորդների գործունեության նոր կարգ. սահմանափակո՞ւմ, թե՞ կարգավորում» թեմայով։
Բանախոսներ՝
- Հերմինե Հարությունյան, ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ,
- Վարդինե Գրիգորյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ծրագրերի ղեկավար:
Քննարկման ընթացքում կանդրադառնանք՝
- Ի՞նչ նոր կարգավորումներ են ենթադրում Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները դիտորդների վերաբերյալ,
- Ինչպիսի՞ խնդիրներ և ռիսկեր են տեսնում դիտորդական առաքելությունները,
- Ինչպե՞ս նոր կարգավորումները կազդեն դիտորդական առաքելությունների աշխատանքի վրա,
- Որքանո՞վ են փոփոխությունները նպաստում ընտրական գործընթացի թափանցիկությանն ու վստահելիությանը։
Ընտրական օրենսգրքում դիտորդների վերաբերյալ վերջին փոփոխություններն ընդունվել են 2026 թվականի հունվարի 23-ին՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Ըստ այդմ՝ խստացվել են դիտորդական առաքելություններին ներկայացվող պահանջները՝
- քաղաքական չեզոքություն,
- ֆինանսավորման աղբյուրների բացահայտում,
- դիտորդների վարքագծի կանոններ,
- դիտորդական կազմակերպությունների գործունեության թափանցիկություն։
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
