Նորություններ

Երիտասարդները՝ քաղաքականության դերակատարնե՞ր, թե՞ դիտորդներ

Ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Երիտասարդները՝ քաղաքականության դերակատարնե՞ր, թե՞ դիտորդներ» թեմայով։

Բանախոսներ՝

ՀՀ «Երիտասարդական քաղաքականության մասին»  օրենքը սահմանում է՝ Հայաստանում երիտասարդ է համարվում 13-ից մինչև 35 տարեկան քաղաքացին: Հայաստանում երիտասարդները կազմում են բնակչության գրեթե մեկ երրորդը, ինչը նշանակում է՝ երիտասարդությունը Հայաստանում սոցիալական և քաղաքական զգալի ուժ է: 

Երիտասարդների քաղաքական ակտիվությունն առաջին հայացքից այնքան էլ մեծ չէ. ամեն դեպքում՝ 2018 թ.-ից այս կողմ: Նրանք առավելապես ակտիվ են ոչ ֆորմալ հարթակներում՝ սոցիալական ցանցեր, քաղաքացիական նախաձեռնություններ, բողոքի ակցիաներ։

Այս հակասությունը առաջացնում է հարցեր՝ որքանո՞վ են քաղաքական գործընթացները հասկանալի և վստահելի նրանց համար, որքանո՞վ են երիտասարդները ներգրավված կուսակցություններում, բավարար ներկայացվա՞ծ են երիտասարդները պետական՝ որոշում կայացնող մարմիններում, առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրանց մասնակցությունը կամ պասիվությունը կարո՞ղ է որոշիչ լինել:

Քննարկման ընթացքում կանդրադառնանք այս և թեմային առնչվող այլ հարցերի:

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ 

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :