Նորություններ

ՀՀ նոր սահմանադրություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն

Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «ՀՀ նոր սահմանադրություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն» թեմայով։

Բանախոս՝

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է  «Իրական Հայաստանի»  գաղափարախոսության հիմքում դնել նաև ՀՀ նոր սահմանադրությունը. «Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության պակաս։ Նոր Սահմանադրության ռազմավարական նպատակն է անցումը պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակերպ»։

«Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է և առաջիկայում կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և Ազգային ժողովի խմբակցությունում»,- հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստում։

  • Ի՞նչ առաջնահերթություններ հաշվի առնելով է ձևավորվել նախագծի հայեցակարգը,
  • «Կոնֆլիկտային» գնահատված Անկախության հռչակագիրը՝ Սահմանադրությունից դու՞րս,
  • «Հայրենիքը պետությունն է» մոտեցման քաղաքական և իրավական հետևանքները,
  • Սահմանադրական կարգի լեգիտիմության խնդիրը և նոր հանրաքվեի նշանակությունը,
  • Իշխանության ճյուղերի ապակենտրոնացման և հավասարակշռության ապահովման առաջարկվող մեխանիզմները,
  • Խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման և զարգացման հեռանկարները,
  • Հանրային մասնակցության դերը սահմանադրական բարեփոխումների գործընթացում,
  • Սահմանադրական բարեփոխումների տարածաշրջանային և քաղաքական համատեքստը:

Այս և թեմային առնչվող այլ հարցեր կհնչեն քննարկման ընթացքում:

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ 

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :