Նորություններ

Հիբրիդային միջամտությունների ռիսկերը․ Հայաստանի և Մոլդովայի փորձը

Մարտի 12-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Հիբրիդային միջամտությունների ռիսկերը․ Հայաստանի և Մոլդովայի փորձը» թեմայով։

Բանախոսներ՝

Քննարկման ընթացքում կլինի անդրադարձ Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությանը, արտաքին ճնշումների և հնարավոր հիբրիդային ազդեցությունների մեխանիզմներին, դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի նախընտրական գործընթացների վրա և Մոլդովայի փորձին՝ ապատեղեկատվության ու քարոզչության դեմ պայքարում։

Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է հայտարարություն՝ իր ստացած հետախուզական տեղեկությունների հիման վրա․ «Այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»: 

Այս հայտարարությունը հուշում է, որ խոսքը հիբրիդային պատերազմի մասին է:   

Հիշեցնենք, որ Մոլդովայում նախորդ  տարվա ընտրական գործընթացներն անցել են Ռուսաստանի ակտիվ միջամտությամբ, քարոզչական ու հիբրիդային մարտահրավերներերի ներքո։ Այնուամենայնիվ, 2025 -ի սեպտեմբերի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հաղթանակ բերեցին իշխող կուսակցությանը, որը պաշտպանում է Մոլդովայի եվրոպական ինտեգրումը։ 

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության»նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :