Ապրիլի 27-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Կանայք՝ նախընտրական Հայաստանում. կա՞ սեռով պայմանավորված խտրականություն» թեմայով։
Բանախոսներ՝
- Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան,
- Լիլիթ Վարագյան, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ,
- Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի նախագահ։
Քննարկման ընթացքում կանդրադառնանք նախընտրական գործընթացներում կանանց ներկայացվածությունն ընտրական ցուցակներում, նրանց մասնակցությունը նախընտրական պայքարին մտահոգիչ միտումներ են արձանագրում:
Քննարկման ընթացքում կանդրադառնանք կանանց նկատմամբ կիրառվող իրավական ու հանրային վերաբերմունքին, մասնավորապես՝ այս կամ այն մեղադրանքի հիմքով կալանավորման համաչափությանը, սեռով պայմանավորված թիրախավորման դրսևորումներին։
Կքննարկենք նաև հասարակական ընկալումները, երբ նույն իրավիճակները ընդդիմության և իշխանությունների կողմից իրարամերժ են գնահատվում՝ կախված սեռից։
- Կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին։
- Սեռով պայմանավորված թիրախավորումը նախընտրական շրջանում։
- Մայրության, երեխայի խնամքի և ընտանեկան դերերի շահարկումը քաղաքական և իրավական համատեքստում։
- Կանանց նկատմամբ ոչ կոռեկտ կամ խտրական վերաբերմունքի օրինակները և դրանց պատճառները։
- Ինչպե՞ս ապահովել առավել ներառական, հավասար և արդար նախընտրական միջավայր:
Կանդրադառնանք այս և թեմային առնչվող այլ հարցերի:
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
