Նորություններ

Կանայք՝ նախընտրական Հայաստանում. կա՞ սեռով պայմանավորված խտրականություն

Ապրիլի 27-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Կանայք՝ նախընտրական Հայաստանում. կա՞ սեռով պայմանավորված խտրականություն» թեմայով։

Բանախոսներ՝

Քննարկման ընթացքում կանդրադառնանք նախընտրական գործընթացներում  կանանց ներկայացվածությունն ընտրական ցուցակներում, նրանց մասնակցությունը նախընտրական պայքարին մտահոգիչ միտումներ են արձանագրում:

Քննարկման ընթացքում կանդրադառնանք կանանց նկատմամբ կիրառվող իրավական ու հանրային վերաբերմունքին, մասնավորապես՝ այս կամ այն մեղադրանքի հիմքով կալանավորման համաչափությանը,  սեռով պայմանավորված թիրախավորման դրսևորումներին։ 

Կքննարկենք նաև հասարակական ընկալումները, երբ նույն իրավիճակները ընդդիմության և իշխանությունների կողմից իրարամերժ են գնահատվում՝ կախված սեռից։ 

  • Կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին։
  • Սեռով պայմանավորված թիրախավորումը նախընտրական շրջանում։
  • Մայրության, երեխայի խնամքի և ընտանեկան դերերի շահարկումը քաղաքական և իրավական համատեքստում։
  • Կանանց նկատմամբ ոչ կոռեկտ կամ խտրական վերաբերմունքի օրինակները և դրանց պատճառները։
  • Ինչպե՞ս ապահովել առավել ներառական, հավասար և արդար նախընտրական միջավայր:

Կանդրադառնանք այս և թեմային առնչվող այլ հարցերի: 

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ 

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :