Ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ԱԺ նախընտրական շրջանում ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը» թեմայով։
Բանախոսներ՝
- Արմեն Վարդանյան, քաղաքագետ, իրանագետ,
- Էդգար Վարդանյան, քաղաքագետ, «Հայկական խորհուրդ» մտակենտրոնի փորձագետ:
ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացնում են Հայաստանի անվտանգության ապահովման տարբեր մոդելներ․խաղաղության օրակարգ, բարիդրացիություն տարածաշրջանային հարևանների հետ, արտաքին հովանավորների աջակցությամբ՝ անվտանգային խնդիրների լուծում և այլն։
- Կա՞ն «խաղաղության» կամ «պատերազմի» կուսակցություններ, թե՞ յուրաքանչյուր կուսակցություն խաղաղության իր մոդելն ունի,
- Անվտանգային ի՞նչ համակարգեր են առաջարկում քաղաքական ուժերը,
- Որքանո՞վ են այդ մոտեցումները իրատեսական Հայաստանի համար,
- Քաղաքական դաշտում որքանո՞վ հիմնավոր է «խաղաղություն vs պատերազմ» բևեռացումը:
Քննարկման ընթացքում կանդրադառնանք այս և թեմային առնչվող այլ հարցերի:
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
