Նորություններ

Պայքար ատելության խոսքի դեմ. իրավական կարգավորու՞մ, թե՞ քաղաքական գործիք

Մարտի 23-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Պայքար ատելության խոսքի դեմ. իրավական կարգավորու՞մ, թե՞ քաղաքական գործիք» թեմայով։

Բանախոսներ՝

ՀՀ Արդարադատության նախարարությունը նախատեսում է ատելության խոսքի դեմ պայքարի նոր իրավական փաթեթ․ ըստ այդմ՝ կսահմանվի քաղաքացիական և վարչական պատասխանատվություն։ Իշխանությունները դա ներկայացնում են որպես անհրաժեշտ քայլ՝ հասարակությունը ատելության խոսքից պաշտպանելու համար, մինչդեռ մեդիա դաշտում և փորձագիտական շրջանակներում հնչում են մտահոգություններ, որ նման կարգավորումները կարող են օգտագործվել նաև որպես ճնշման գործիք։

Այս համատեքստում կքննարկենք՝ ատելության խոսքի դեմ պայքարը իրավական անհրաժեշտ գործընթա՞ց է, թե՞ կարող է վերածվել քաղաքական գործիքի։

Արդարադատության նախարարությունը մերժեց քննարկմանը մասնակցելու հրավերը՝ հիմնավորելով, թե նախագիծը քննարկման փուլում է:

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ 

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :