Հունիսի 23-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Քաղհասարակության դերը և ժողովրդավարական օրակարգը առաջիկա տարիներին» թեմայով:
Բանախոսներ՝
- Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան,
- Յուրի Ավագյան, «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն:
Հայաստանում ընտրական շրջանը առիթ է գնահատելու ոչ միայն քաղաքական ուժերի ստացած արդյունքները, այլև հասարակության տրամադրությունները, հանրային քննարկումների որակը, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը։
Քննարկման ընթացքում կփորձենք պատասխանել հետևյալ հարցերին․
- Ընտրությունների արդյունքներով Հայաստանի հասարակության արժեքների, ակնկալիքների և քաղաքական նախընտրությունների մասին ի՞նչ հետևություններ կարող ենք անել,
- Ինչպիսի՞ն է քաղաքական համակարգի, ընտրական գործընթացների և պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության ներկայիս մակարդակը,
- Ժողովրդավարական ի՞նչ մարտահրավերների կարող է բախվել Հայաստանը առաջիկա տարիներին,
- Քաղաքացիական հասարակությունը նոր քաղաքական իրականության պայմաններում ի՞նչ աշխատանք ունի անելու,
- Ի՞նչ առաջնահերթություններ և պահանջներ պետք է ձևակերպվեն նոր կառավարության և իշխող ուժի նկատմամբ՝ ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, թափանցիկության և հաշվետվողականության ոլորտներում։
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
