Ապրիլի 15-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Տեղեկատվական դաշտը՝ ընտրություններից առաջ. բևեռացված միջավայր, հիբրիդային սպառնալիքներ» թեմայով։
Բանախոսներ՝
- Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, ԵՄ և Արևելյան գործընկերության մասնագետ,
- Հասմիկ Համբարձումյան, «Փաստերի ստուգման հարթակ»-ի գլխավոր խմբագիր:
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի տեղեկատվական միջավայրը շարունակում է մնալ խիստ բևեռացված։ Տեղեկատվական հոսքերում արձանագրվել է հիբրիդային սպառնալիքների աճ, քաղաքական ուժերի միջև սուր մրցակցություն, որը հաճախ ուղեկցվում է վիրավորական, մանիպուլյատիվ պիտակավորումներով: Նկատվում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազում։
Քննարկման ընթացքում կանդրադառնանք նախընտրական շրջանի հիմնական նարատիվներին՝
- քաղաքական մրցակիցների վարկաբեկման մեխանիզմներ,
- սահմանների, անվտանգության և տնտեսական կախվածության թեմաների շահարկում,
- զինված ուժերի շուրջ ձևավորվող տեղեկատվական դաշտ,
- ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն,
- արտաքին դերակատարների ազդեցության վերաբերյալ տարածվող պնդումներ։
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
