Կամավորական աշխատանքի հնարավորություն՝ Հանրային լրագրության ակումբում

Կամավորական աշխատանքի հնարավորություն՝ Հանրային լրագրության ակումբում
- June 2, 2025
- Category: Հայտարարություններ
Հանրային լրագրության ակումբը փնտրում է կամավոր՝ միանալու մեր թիմին և աջակցելու կազմակերպության ծրագրերի իրականացմանը՝ բովանդակային և տեխնիկական հարցերում։
Եթե ցանկանում եք ձեռք բերել նոր փորձ, զարգացնել ձեր հմտությունները մեդիայի, սոցիալական մեդիայի և ծրագրերի համակարգման ոլորտներում, ապա հրավիրում ենք միանալ Հանրային լրագրության ակումբի թիմին՝ որպես կամավոր։
Ի՞նչ կտա Ձեզ կամավորությունը ՀԼԱ-ում
- Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն։
- Նոր հմտություններ հաղորդակցման, կազմակերպչական, բովանդակության ստեղծման և մեդիայի ոլորտներում։
- Ծանոթություն քաղաքացիական հասարակության կազմակերպության աշխատանքային միջավայրին։
- Նոր օգտակար կապեր և փորձ։
- Շնորհակալագիր կամավորության համար, որը կարող եք կցել Ձեր ինքնակենսագրականին։
Ոլորտներ, որտեղ ակնկալում ենք կամավորական աջակցություն
- Ծրագրերի համակարգման և կազմակերպչական աշխատանքներ։
- Քննարկումների, միջոցառումների նախապատրաստում և իրականացում։
- Սոցիալական ցանցերում բովանդակության ստեղծման աջակցություն։
- Ադմինիստրատիվ առաջադրանքներ։
Աշխատանքը հնարավոր է իրականացնել ինչպես հեռավար, այնպես էլ՝ գրասենյակային ձևաչափով՝ ճկուն աշխատանքային ժամանակացույցով, որը կֆիքսվի երկուստեք համաձայնությամբ։
Ինչպե՞ս դիմել
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Volunteer_Անուն, Ազգանուն»: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 8-ն է։
ՀԼԱ թիմը սիրով սպասում է Ձեզ։