Հանրային լրագրության ակումբը ներկայացնում է նոր՝ Edumedu.am անվճար կրթական հարթակը:

Առանց դասացուցակի այս ազատ ուսումնական հարթակի նպատակն է խրախուսել ինքնուսուցումը և անձնական աճը՝ առաջարկելով առցանց դասընթացներ և ինքնակրթմանը նպաստող կրթական նյութեր՝ հայերենով։

Մենք հավատում ենք, որ շարունակական կրթությունը նոր հնարավորություններ բացահայտելու, նոր կարողություններ զարգացնելու և արդեն իսկ եղած հմտությունները կատարելագործելու բանալին է։

Մեդիա կենտրոնը բազմակողմանի քննարկումներ ու բանավեճեր անցկացնելու, կարևոր խնդիրները լսելի դարձնելու հարթակ է։ Այն հիմնադրվել է 2013 թվականին՝ մի շարք միջազգային գործընկերների ու դոնորների ֆինանսական աջակցությամբ։

Արդեն մեկ տասնամյակից ավելի է՝ Մեդիա կենտրոնը գործուն հարթակ է, որտեղ հյուրընկալվում են տարբեր տեսակետներ կրող անձինք, որտեղ բախվում են կարծիքներ, անցկացվում քննարկումներ, հնչեցվում քաղհասարակության առաջարկություններն ու դիտարկումները։

Ներկայացնում ենք Մեդիա կենտրոնի 2013-2024 թթ․ գործունեությունը՝ թվերով։

2023 թ. հուլիսից մինչև 2024 թ․ փետրվար անցկացված արշավն իրականացրել
են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և համակարգմամբ՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում։

Մանրամասները՝ կից սահիկաշարում։

Ժամանցային և ինտելեկտուալ սեղանի խաղեր

Հանրային լրագրության ակումբը բարդ թեմաները ներկայացնում է թեթև ու խաղային ձևաչափով։

Ձեզ ենք ներկայացնում մեր «Մեդիագիտակ» և «Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղերը, որոնք ապահովում են հաճելի ու հետաքրքիր կրթաժամանց։

Մանրամասները՝ կից սահիկաշարում։

ՀԼԱ ուսումնամեթոդական ձեռնարկների վերաբերյալ սահիկաշար

Հանրային լրագրության ակումբը ներկայացնում է մեդիագրագիտության խթանմանն ուղղված ուսումնամեթոդական երկու ձեռնարկ, որոնք նախատեսված են նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար։

Ձեռնարկների հակիրճ բովանդակությանը կարող եք ծանոթանալ մեր պատրաստած սահիկաշարի միջոցով։

Հավելենք, որ այս արժեքավոր ռեսուրսները պաշտոնապես երաշխավորվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend