Մեր առաքելությունը

ՀԼԱ առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին:

ՀԼԱ առաքելությունը ընդգրկում է նաեւ՝

  • հանրային թղթակցության հանրայնացում ու զարգացում
  • քաղաքացիական հասարակության ակտիվության խթանում
  • համագործակցային մշակույթի եւ ներգրավվածության խթանում եւ զարգացում քաղաքացիական հասարակության, մեդիա դաշտի եւ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների միջեւ:

Հանրային լրագրության ակումբի տեսլականը ժողովրդավար, խաղաղ, բարեկեցիկ եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կրթված եւ մրցունակ հասարակությամբ Հայաստանն է, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու մեդիան իրականացնում են իրական վերահսկողություն, իսկ պետական կառույցները՝ իրական թափանցիկ գործունեություն ու հաշվետվություն:

Հանրային լրագրության ակումբի միջոցառումներին ու գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևելով մեր ֆեյսբուքյան էջին:

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend