Մեր աջակիցները

2021-2022. Միջազգային հանրապետական ինստիտուտ

2021 թվականի սեպտեմբերից Հանրային լրագրության ակումբը մեկնարկել է «Covid-19 անդրադարձում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է իրազեկման ոչ ավանդական ձևաչափերով, ինչպիսին է սոցիալական գովազդը, SMS հաղորդագրությունը, մամուլի հաղորդագրությունները, խթանել Հայաստանում և հայախոս համայնքում հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը համավարակի և համավարկի դեմ պատվաստումների վերաբերյալ՝ բացատրական նյութի ստեղծման, վավերագրական ֆիլմի և հանրային քննարկումների անցկացման միջոցով՝ թիրախավորելով Շիրակի և Լոռու մարզերը։

2021-2021. Լիտվայի Հանրապետության դեսպանատունը Հայաստանի Հանրապետությունում / Լիտվայի զարգացման համագործակցություն

2021 թվականի հուլիսից Հանրային լրագրության ակումբը մեկնարկել է «Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նպաստել 10 մարզերում գործող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման գործընթացում։

2020-2022. Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  դեսպանատուն

2022 թվականի նոյեմբերից Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան (ԱՄՆ Պետդեպ) աջակցությամբ իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։

2021 թվականի դեկտեմբերից Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան (ԱՄՆ Պետդեպ) աջակցությամբ մեկնարկել է «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագիրը, որի նպատակն է ՔՀԿ-ների ներկայացուցիչներին և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները հայտնաբերելու և բացահայտելու համար. աջակցել նրանց ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու հարցում, ստեղծել ցանցայնության և համագործակցության հնարավորություն, որպեսզի նրանք միմյանց աջակցեն ապատեղեկատվական հոսքերը կոտրելու ընդհանուր առաքելության հարցում։

2020-2021 թվականներին Հանրային լրագրության ակումբը իրականացրել է նաև «ԱԱԱՄ ՝ Ավելի անվտանգ առցանց միջավայր․ նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացմանը նախադպրոցական կրթական ոլորտում փոփոխություններ առաջարկելու միջոցով, և ինտեգրել այս հասկացությունները կրթական ռազմավարության և ուսումնական ծրագրերի մեջ՝ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ոգեշնչելու, կրթելու, վերապատրաստելու և ոգևորելու հիմնական շահագրգիռ կողմերին: Ծրագրի ուշադրության կենտրոնում էին վաղ տարիքային և նախադպրոցական կրթական ծրագրերը։

2020-2021. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն

2020 թվականի ապրիլ ամսից Հանրային լրագրության ակումբը մեկնարկել է «Կովիդ-19. արագ արձագանքում» ծրագիրը: Հայաստանում COVID-19 համավարակի ընթացքում Հանրային լրագրության ակումբը կկիրառի զանազան հեռավար գործիքներ և ձևաչափեր միջոցառումներ կազմակերպելու և COVID-19 ճգնաժամի ընթացքում հրատապ խնդիրներին արձագանքելու համար`

ա) պոդքասթ հոդվածների շարք և հարցազրույցներ բնակչության իրազեկության բարձրացման համար,

բ) 10 սոցիալական գովազդների պատրաստում և  հեռարձակում, նաև ռադիո ձևաչափով,

գ) առցանց հարթակի ստեղծում, որտեղ կհավաքագրվեն և կարխիվացվեն արտակարգ դրության և դրան հաջորդող իրավիճակների վերաբերյալ փաստեր,

դ) Տելեգրամ/Մեսենջեր ազդարարման ալիքի ստեղծում, որը հիմնված է պետական ​​պաշտոնական տեղեկատվության վրա,

ե) հոգեբանական և մեդիագրագիտության վեբինարների կազմակերպում:

2020-2021. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն

2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թ. հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածի համար աջակցություն է տրվել «Մեդիա կենտրոն» քաղաքացիական հասարակության բաց երկխոսության հարթակին, որը հնարավորություն կտա կարծիքների փոխանակում, քննադատական ​​քննարկումներ և քաղաքական քննարկումներ կազմակերպել փորձագետների, քաղաքական գործիչների, ուսանողների և այլոց մասնակցությամբ:

Մեդիա կենտրոնը կանդրադառնա հանրային նշանակության կարևոր հարցերի, ներառյալ` COVID-19- ի բռնկման համատեքստում առաջացած հրատապ խնդիրներին, հետճգնաժամային փոփոխությունների արդյունքում երկրի ժողովրդավարական վերափոխումների օրակարգին և վտանգված արժեքներին:

Բովանդակային առումով հիմնականում անդրադարձ կլինի հետևյալ թեմաներին` կորոնավիրուսային ճգնաժամը և իրավունքների ու ազատությունների սահմանափակումների  վերականգնումը հետճգնաժամային փուլում, սահմանադրական, արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանությունը փակ հաստատություններում և բանակում, հակակոռուպցիոն քաղաքականությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ընտանեկան բռնությունը, գենդերային հավասարությունն ու խտրականությունը, ատելության խոսքն ու հանդուրժողականությունը, կրթությունը, հանրային առողջապահությունը և սոցիալ-տնտեսական խնդիրները:

2019-2021. Եվրոպական միություն

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին 3-րդ փուլ»  ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։

Ծրագրի ընդհանուր նպատակն է պարարտ հող նախապատրաստել բազմակողմանի քաղաքական զարգացումների և լայնածավալ միջամտությունների համար, որոնք կնպաստեն Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանն և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

2020.  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  դեսպանատուն

Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն իրականացնում է Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների՝ փաստերի ստուգման կարողությունների զարգացում ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ստեղծել վստահություն Հայաստանի և Ադրբեջանի մեդիա դաշտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում:

2019-2020.Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  դեսպանատուն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կոալիցիան իրականացնում են «Տեղեկատվության մատչելիություն. Նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագիրը:

ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ներկայիս իշխանությունների կողմից տեղեկատվության մատչելիության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև երիտասարդությանը զինել գործնական գիտելիքներով և հմտություններով՝ իրացնելու ակտիվ քաղաքացու վերահսկողության իրենց դերը:

2018-2020. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Մարդու իրավունքները Հայաստանում» նախագիծը:

2018 -2019. Եվրոպական միություն

«Չլսված ձայներ» նախագիծն International Alert կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մի մասն էր։

Նախագծի նպատակը՝ մարդկանց ձայները լսելի դարձնելն էր` և’ այն հասարակության մեջ, որտեղ ապրում են, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի ներքո թաքնված իրական դեմքերը:

Ծրագիրը ֆինանսավորվում էր Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:

2018-2019. «Սևծովյան վստահություն» (Բլեք Սի Թրասթ)

Հանրային լրագրության ակումբը իրականացրել է «Փաստերի ստուգման հարթակի ձևավորում» նախագիծը:

Նախագծի նպատակն էր խթանել հայաստանյան մեդիա դաշտում փաստերի ստուգման մշակույթը, ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված տեղեկատվություն ստեղծելու ու տարածելու նպատակով, ինչպես նաև զարգացնել լրագրողների հմտությունները փաստերի ստուգման ոլորտում ապատեղեկատվության տարածման, հանրային թյուրընկալման ռիսկերը նվազեցնելու և կարևոր հարցերի վերաբերյալ հանրային իրազեկությունը բարելավելու նպատակով:

2017 -2019. Եվրոպական միություն +5 % Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրեց «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։

Ծրագրի ընդհանուր նպատակն էր նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

2017-2020. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Մեդիա կենտրոն» նախագիծը:

2016 -2017. Եվրոպական միություն

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին.2-րդ փուլ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում: Ծրագրի երկրորդ փուլը հիմնված է 2014-2015թթ. իրականացված առաջին փուլի արդյունքների վրա:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծությանը:

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամըԵվրասիա համագործակցություն հիմնադրամը,  Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը(Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

2015.  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  դեսպանատուն

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) իրականացնում են «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծը: ՏՀՏ ոլորտը ներկայացնող ավելի քան 20 ուսանող և երիտասարդ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից կմասնակցի Անկարայում անցկացվելիք «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծին:

2015. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը պատրաստում է վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի հունիսի 23-ի (2015թ.) դեպքերը: Ֆիլմը պատմում է ոստիկանների` Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին: Ֆիլմի հիմքում ցույցի մասնակիցների, իրավապաշտպանների հետ հարզացրույցներն են և արխիվային նյութերը:

2015.  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների  դեսպանատուն

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը մեկնարկում է «Երիտասարդները նախաձեռնում են և տեղեկացնում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է Երևանի երկու վարչական շրջանների (Դավթաշեն և Աջափնյակ) բարձր դասարանների աշակերտներին ներգրավել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային միջավայրը բարելավելու ուղղությամբ գաղափարներ առաջարկելուն և իրականացնելուն։ Ձևավավորել պատասխանատվության զգացում համայնքի նկատմամբ, նախաձեռնողականություն, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ։

2015 – 2016. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Մեդիա կենտրոն» նախագծի նոր փուլը:

2014 -2015. Եվրոպական միություն

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամըԵվրասիա համագործակցություն հիմնադրամը,  Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը(Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

2013 – 2014. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության եւ Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ Հանրային լրագրության ակումբն իրականացնում է «Մեդիա կենտրոն» նախագիծը:

2013. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն 

2013-ի ապրիլ-մայիս ամիսներին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանկազմակերպության կողմից ստացված դրամաշնորհի միջոցով Հանրային լրագրության ակումբը «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագրի շրջանակում խթանել է քաղաքացիական լրագրությանը ընտրությունների լուսաբանման ընթացքում My News հեռախոսային հավելվածի միջոցով: My News հեռախոսային հավելվածում ստեղծվել է «Տեղական ընտրություններ 2013» և «Հաշմանադամություն ունեցող անձանց խնդիրները» անվամբ բաժինները: Անցկացվել է նաև երկօրյա դասընթաց, որի շրջանակում ներկայացվել է ինֆոգրաֆիկների ստեղծումը:

2013. Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն

2013-ի դեկտեմբերին Հանրային լրագրության ակումբը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությանդրամաշնորհի միջոցով կազմակերպել է «Հեքըթոն[ՅԱՆ] թռիչք 2013» նորարար գաղափարների, նախագծերի ու ծրագրավորման մրցույթը:

2012-2013. Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր

ԱՄՆ դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով իրականացվել է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագիծը, որի նպատակն էր Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի խթանումը, հանրային թղթակցության, սոցիալական մեդիայի վերաբերյալ հասարակության ակտիվ անդամների գիտելիքների ընդլայնումն ու զարգացումը:

2012-2013. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպություն 

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում իրականացվել է «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագիրը, որի միջոցով Հանրային լրագրության ակումբը կազմակերպել է «Իմ լուրերը» հարթակում թղթակցային 4 մրցույթ, 4 քննարկում-հանդիպում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մասնագետների եւ լրագրողական համայնքի ներկայացուցիչների համար եւ 1 մրցույթ՝ լրատվական կայքերի համար, խոշոր դրամական պարգեւով:

«Իմ լուրերը» կայքում ընդգրկվել է նաեւ «Հարց ու պատասխան» (Q&A) բաժինը, որտեղ վեց ամիս շարունակ, ամենամսյա պարբերականությամբ հասարակության անդամներից հավաքագրվել են  հարցեր՝ որոշակի թեմայի, խնդրի վերաբերյալ: Հավաքագրված հարցերը խմբավորվել են, ուղղվել համապատասխան պաշտոնյաներին, մասնագետներին եւ պատասխանները հրապարակվել են համապատասխանաբար յուրաքանչյուր հարցի ներքո:

2012. Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն

2012թ-ի դեկտեմբերին Հանրային լրագրության ակումբը Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնիՄայքրոսոֆթ Ար Էյ-իՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամիmLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի եւ Սորսիո ընկերության հետ համատեղ կազմակերպել է «Հեքըթոն[ՅԱՆ] 2012» նորարար գաղափարների, նախագծերի ու ծրագրավորման մրցույթը, որի նպատակն էր նպաստել Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: «Հեքըթոն[ՅԱՆ]2012–ը» հնարավոր է դարձել նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի աջակցությամբ:

2012. Եվրասիա համագործակցության հիմնադրամ  

«Այլընտրանքային մեդիա ռեսուրսներ» ծրագրի շրջանակում Եվրասիա համագործակցության հիմնադրամի«Քաղաքացիական լրագրություն Ֆեյսբուք ցանցի և բջջային հեռախոսների միջոցով դեպի My News հարթակ» դրամաշնորհի միջոցով «Իմ լուրերը» հարթակի կայքում, շարժական հավելվածներում ու ֆեյսբուքյան էջում բացվել են «Նախագահական ընտրություններ 2013» բաժինները:

2012. Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն

2012-ի մարտ-մայիս ամիսներին ՀԼԱ-ն իրականացրել է «Մոբայլ տեխնոլոգիաները` իրազեկ ընտրությունների համար» նախագիծ, որը ֆինանսավորվել է Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչության տրամադրած դրամաշնորհի միջոցով: Այն համաֆինանսավորվել է Հանրային լրագրության ակումբի 2011-2012 թթ-ի՝ «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում:

2011-2012. Մոսկվայում Նորվեգիայի դեսպանություն 

ՀԼԱ-ի 2011-2012 թթ-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով:

2011. Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչություն 

Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունից ստացած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հանրային լրագրության ակումբի «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» մրցույթը:

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend