Սոցիալական ձեռներեցություն Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիր

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 սոցիալական ձեռներեց  մեկ լրագրողի ուղեկցությամբ 2017 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանից չորսօրյա այցով մեկնեց Թուրքիա՝ ուսումնասիրելու հարեւան երկրում սոցիալական ձեռներեցության ոլորտի զարգացումները, մասնակցելու կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպումների, ինչպես նաեւ ձեռք բերելու գործընկերային կապեր։

Հանրային լրագրության ակումբը` Թուրքիայում իր գործընկերներ ՏԵՊԱՎ-ի (Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ) եւ Միկադո Քընսալթինգի հետ համատեղ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների շրջանակում իրականացրեցին Հայաստանի և Թուրքիայի սոցիալ ձեռներեցներին և սոցիալական ձեռներեցության զարգացմանն ուղղված առաջին փոխանակման ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր` կամրջել Հայաստանում եւ Թուրքիայում սոցիալական ձեռներեցներին` նախաձեռնելով երկու հարևան երկրների սոցիալական ձեռներեցների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ուղղված միջոցառումներ, նպաստելով գիտելիքների  փոխանակմանն ու խթանելով տարածաշրջանում սոցիալական ձեռներեցության զարգացումն ու ոլորտի վերաբերյալ լուսաբանումը։

Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիրը մասնավորապես ներառում էր՝

  1. Ուսումնական այցեր Թուրքիայի հաջողակ սոցիալական ձեռնարկություններ,
  2. Այցելություն Աշոկա Թուրքիա հիմնադրամ և Իմփաքթ Հաբ,
  3. Գործնական կապեր հաստատելու նպատակով կազմակերպված ընդունելություն,
  4. Կարողությունների զարգացման դասընթաց Միկադո Քընսալթինգի աջակցությամբ: Թեմատիկ հիմնական ուղղություններն էին՝ սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը: Դասընթացը վարեցին Միկադո Քընսալթինգի եւ Աշոկա Թուրքիայի մասնագետները:

Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին.

  • Հմտանալու սոցիալական ազդեցությունը չափելու եւ այդ ազդեցության չափման գործիքներն ու մեխանիզմները կիրառելու գործում:
  • Ստեղծելու գործնական ու մասնագիտական կապեր:
  • Ուսումնասիրելու և դիտարկելու Թուրքիայի և Հայաստանի սոցիալական ձեռներեցների ձեռքբերումները:
  • Փոխանակելու սոցիալական ձեռներեցության ոլորտում երկու երկրների փորձը, քննարկելու մարտահրավերները և հաջողության հասնելու ճանապարհներն ու մեթոդները:
  • Կառուցելու երկու երկրների սոցիալական ձեռներեցների միջեւ գործըկերային ցանց, խթանելու երկու երկրների սոցիալական ձեռներեցության ոլորտների միջև համագործակցությունը:

Հանրային լրագրության մասին

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:

Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:

ՏԵՊԱՎի մասին

«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա):

ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ:

ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Միկադո Քընսալթինգի մասին

Միկադոն սոցիալական ձեռնարկություն է, հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: Այն նպատակաուղղված է ծառայելու կայուն զարգացմանը եւ նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով սոցիալական ազդեցություն գործելու: Միկադոն ձգտում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության՝  բազմակողմանի զարգացման նպատակով:

Սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը Միկադոյի հիմնական սյուներն են: Բոլոր ծրագրերի համար մշակվում են մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմներ, եւ չափվում է սոցիալական ազդեցությունը:

Տարբեր ընկերությունների, գիտական հաստատությունների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ մշակված Միկադոյի բազմաթիվ ծրագրեր արժանացել են զանազան մրցանակների:

Նորություններ

  • Hack2Check հեքըթոնի առցանց տեղեկատվական հանդիպում

    «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ին ընդառաջ, Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է տեղեկատվական հանդիպում՝ հեքըթոնին մասնակցությամբ հետաքրքրված անձանց համար։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 17։00-18։00-ին, Զում հարթակում։ Տեղեկատվական հանդիպմանը կարող են մասնակցել ՏՏ ուղղվածությամբ ֆակուլտետների ուսանողներ, ստարտափերներ, ծրագրավորողներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ ՏՏ անվտանգության մասնագետներ, կրթության ոլորտի՝ մեդիագրագիտության ուղղությամբ

    Մայիսի 8, 2024
  • Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ի տարածքում Civic.am-ի թղթակցի հանդեպ բռնության կապակցությամբ

    Ապրիլի 30-ին Ազգային ժողովի կենտրոնական մասնաշենքի մոտ ֆիզիկական բռնության է ենթարկվել «Civic.am» լրատվական կայքի թղթակից Դավիթ Լևոնյանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին ուղեկցող և վերջինիս օգնական ներկայացող Արթուր Սուքոյանը մոտեցել է լրագրողին, վեճի բռնվել և հարվածել նրա դեմքին՝ մեղադրելով «սրբապղծության» մեջ։ Սուքոյանը, ըստ Դավիթ Լևոնյանի, նկատի է ունեցել օրեր առաջ լրագրողի անձնական յութուբյան ալիքի

    Մայիսի 3, 2024
  • Վերջնաժամկետը երկարաձգվել է․ Hack2Check հեքըթոնի մասնակցության հրավեր

    Առցանց հայտը  լրացնելու վերջնաժամկետ․ մայիսի 19, ժամը 23։59  Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է մեդիա և տեղեկատվական գրագիտությանն ուղղված նոր հեքըթոնի մասին։ Սիրելի հեքըրներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ․ լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ ստարտափերներ, ՏՏ անվտանգության մասնագետներ, ծրագրավորողներ, կրթության ոլորտի մեդիագրագիտության ուղղությամբ մասնագիտացած ներկայացուցիչներ, այս մրցույթը ձե՛զ համար է։   Մեծ ուրախությամբ հայտնում ենք ձեզ, որ 2024 թ․ մայիսի 25-26-ին (մեկնարկ՝ մայիսի 25, 10։00,

    Մայիսի 1, 2024
  • Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը` իրավապահների կողմից NewDay.am և Oragir.news կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ

    Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել: Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել

    Ապրիլի 30, 2024
  • Hack2Check հեքըթոնի տեղեկատվական հանդիպում Վանաձորում

    «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ին ընդառաջ, Հանրային լրագրության ակումբը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը կազմակերպում են տեղեկատվական հանդիպում՝ հեքըթոնին մասնակցությամբ հետաքրքրված անձանց համար։ Հեքըթոնի լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է ընդհանուր 13,200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` դրանք իրականացնելու համար։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 16։00-18։00-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (Վանաձոր,  Շինարարների 12)։ Տեղեկատվական հանդիպմանը

    Ապրիլի 29, 2024

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

  • «Աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողներին»

    Ծրագրի անվանում՝ «Աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողներին» Ծրագրի ֆինանսավորում՝ «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ» Ծրագրի իրականացնող՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն և Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) Իրականացման ժամկետ՝ 01/11/2023 – 31/01/2024 Բյուջե՝ 68,870 եվրո Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է միանվագ հրատապ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100-ից ավելի մեդիա բովանդակություն ստեղծողի։ Որոշ դեպքերում այդ աջակցությունը կլինի տեխնիկայի տեսքով։

    Փետրվարի 22, 2024
  • «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության»

    Ծրագրի անվանում՝ «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական հանձնաժողով Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)  Ծրագրի գործընկերներ՝ International Alert Իրականացման ժամկետներ՝ 01.05.2023 – 31.10.2024 Բյուջե՝ 155,440 եվրո   Ծրագրի նպատակը  Ծրագրի նպատակն է աջակցել եւ հզորացնել Հայաստանի քաղհասարակության երիտասարդ ներկայացուցիչներին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա գործիչներին: Գնահատելով նրանց կարիքները, ընդլայնելով նրանց կարողությունները եւ տրամադրելով

    Փետրվարի 20, 2024
Share via
Send this to a friend