Հանրային լրագրության ակումբը մշակել և ձեր ուշադրությանն է ներկայացնում «Տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության նկատմամբ մեդիայի և քաղաքացիական հասարակության դիմակայունությունը» խորհրդատվական ուղեցույցը՝ հիմնված Հայաստան–Մոլդովա մասնագիտական քննարկումների վրա։
Ուղեցույցում ամփոփված են տեղեկատվական մանիպուլյացիայի, հանրային վստահության, արտաքին միջամտության և ներքաղաքական ազդեցության, աղբյուրների անվտանգության ու մասնագիտական համագործակցության վերաբերյալ հիմնական դիտարկումները, ինչպես նաև ներկայացված են մեդիայի և քաղաքացիական հասարակության դիմակայունության ամրապնդման առաջնահերթությունները։
Ուղեցույցը մշակվել է «Հայաստանում ժողովրդավարական դիմակայության ամրապնդում՝ Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» ծրագրի շրջանակում։
