Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ոչ բռնի հաղորդակցության ուղեցույց

Մեր մշակած ուղեցույցն ամփոփում է ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) հիմնական սկզբունքներն ու մոտեցումները։ ՈԲՀ-ն համարվում է խաղաղության լեզու․ այն խրախուսում է դժվար զրույցների ընթացքում հասկանալ ինչպես մեր սեփական, այնպես էլ դիմացինի զգացմունքներն ու կարիքները։

  • Ինչպե՞ս լսել՝ հասկանալու համար։
  • Ինչպե՞ս արտահայտել անհամաձայնությունն առանց վիրավորելու։
  • Ինչպե՞ս խոսել սեփական կարիքների մասին՝ միաժամանակ լսելով դիմացինին։

Այս հարցերի պատասխանները կգտնեք «Ոչ բռնի հաղորդակցության ուղեցույցում»։ Այն բաղկացած է 12 պատկերազարդ նյութից, որոնք քայլ առ քայլ ներկայացնում են ոչ բռնի հաղորդակցության սկզբունքներն ու խաղաղաշինությանն ուղղված հաղորդակցման մեթոդները։

Կարդացե՛ք ուղեցույցը և, եթե այն ձեզ դուր գա, սիրով կիսվեք դրանով ձեր սոցիալական ցանցերի էջերում։

🤝 Ուղեցույցը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «ԿԱՄՈՒՐՋ․ Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ International Alert-ի և LIVKOM-ի գործընկերությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամը։

Կիսվել :