Հայտարարություններ

Աշխատանքի հնարավորություն ՀԼԱ-ում․ խմբագիր-թարգմանիչ, հանրային իրազեկման պատասխանատու

ՀԱՍՏԻՔԸ՝ Խմբագիր-թարգմանիչ, հանրային իրազեկման պատասխանատու

ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` 10.09.2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ անմիջապես

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

Մենք փնտրում ենք պատասխանատու գործընկերոջ, ով հետաքրքրասեր է, նորը սովորելու ձգտում ունի, եռանդով լի է և կարող է ներգրավվել պարզ նախաձեռնություններից մինչև ավելի բարդ ծրագրերի համակարգման գործում։

Մենք փնտրում ենք համապատասխան մասնագետի, ով կմիանա ՀԼԱ թիմին և կներգրավվի կազմակերպության բազմաբնույթ նախագծերի աշխատանքներում, ինչպես նաև կկատարի թարգմանչական և խմբագրական գործառույթներ։

Հիմնական պարտականությունները՝

  • Իրականացնել հաղորդակցման և իրազեկման գործառույթներ։
  • Խմբագրել, հեղինակել իրազեկման և հանրայնացման համար անհրաժեշտ նյութեր։
  • Կազմակերպել և համակարգել միջոցառումների առցանց հեռարձակումները (ՀԼԱ-ն կիրականացնի վերապատրաստում)։
  • Կատարել միջոցառումների կարիքներից բխող կազմակերպչական գործողություններ և պահպանել ժամկետները։
  • Ապահովել կազմակերպության կայքերում անթերի բովանդակությամբ հրապարակումները։
  • Իրականացնել նախագծերի հանրային իրազեկման աշխատանքները։
  • Կազմակերպել առցանց հեռարձակումներ, համակարգել առցանց հանդիպումներ ու վեբինարներ (ՀԼԱ-ն կիրականացնի վերապատրաստում)։
  • Ապահովել ՀԼԱ սոցիալական էջերում՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Ինստագրամ, ՏիկՏոկ բովանդակության հրապարակումները (ՀԼԱ-ն կպատվիրակի արտաքին վերապատրաստում փորձառու մասնագետների կողմից)։
  • Պատրաստել ծրագրային ընթացիկ փաստաթղթեր, հիմնականում՝ հայերեն և անգլերեն։
  • Կազմակերպել ծրագրային միջոցառումներ և մասնակցել դրանց։
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպությունը աշխատանքային հանդիպումների ժամանակ։
  • Համակարգել լոգիստիկ հարցերը։
  • Թարգմանել տեքստեր հայերենից անգլերեն և հակառակը։
  • Պատրաստել նկարագրական հաշվետվություններ։
  • Ապահովել կազմակերպության կայքերում և սոցիալական մեդիայի էջերում հրապարակվող բովանդակության անգլերեն հատվածը։
  • Համագործակցել կազմակերպության տեղական և միջազգային գործընկերների հետ։
  • Կատարել կազմակերպության ղեկավարի և ծրագրերի ղեկավարի կողմից հանձնարարվող, կազմակերպության ծրագրերից բխող գործողություններ։

Պահանջվող հմտությունները և փորձը՝

  • Բարձրագույն կրթություն կառավարման, լեզվաբանական, լրագրության,, հաղորդակցության կամ համանման ոլորտներում։
  • Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ նախագծերի, ծրագրերի համակարգման ոլորտում։
  • Հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն թարգմանությունների փորձ։
  • Սոցիալական մեդիա գործիքների գերազանց իմացություն, դրանց կիրառման փորձ՝ աշխատանքային գործընթացում։
  • Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
  • Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
  • Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
  • Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
  • Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ։
  • Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն հետևյալ էլ. փոստին` [email protected]՝ նամակի թեմա դաշտում նշելով՝ «Editor_Translator_NAME_SURNAME»: Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, ովքեր կարող են Ձեր մասին կարծիք հայտնել։

Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։

Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։

Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, այնուհետև՝ աշխատանքային պայմանագիր։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend