Հայտարարություններ

Փորձագետների դասավանդման հրավեր ՀԼԱ Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայում

Ծրագրի նկարագրություն

Հանրային լրագրության ակումբը Հայաստանի մի շարք մարզերում գործող և ժողովրդավարության ու մարդու իրավունքների ուղղությամբ գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների համար ստեղծում է Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա։ Այս նախաձեռնության շրջանակում ՀԼԱ-ն խթանելու է երևանյան և մարզային ՔՀԿ-ների հաղորդակցության կարողությունների զարգացումը մարդու իրավունքների, դատական համակարգի բարեփոխումների գործընթացում, ռազմավարական հաղորդակցությունը, համայնքի ներգրավումը, հանրային իրազեկումը և այլն։

Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի մասին

Նպատակն է զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները ռազմավարական հաղորդակցման ուղղությամբ։ Մշակվելու է  ՔՀԿ-ների ուսուցման դասընթաց, որը բաղկացած է լինելու 12 դասից՝ 10 առցանց  և 2 սեմինար։ Մշակված կուրսը կրկնվելու է 3 անգամ՝ յուրաքանչյուր փուլում ներգրավելով նոր ՔՀԿ-ների։

Յուրաքանչյուր կուրսի ավարտից հետո մասնակիցները ներկայացնելու են իրենց անհատական նախագծերը, որոնցից լավագույնները ստանալու են ֆինանսական աջակցություն՝ իրականացման նպատակով։

Ո՞ր ոլորտի մասնագետները կարող են դասավանդել Լաբում

  1. Հանրային կապեր,
  2. Ռազմավարական հաղորդակցություն,
  3. Ճգնաժամային հաղորդակցություն,
  4. Թվային անվտանգություն,
  5. Ապատեղեկատվություն և կեղծ լուրեր,
  6. Հանրային իրազեկում,
  7. Թվային մարքեթինգ, սոցիալական մեդիա մարքեթինգ,
  8. Համայնքի ներգրավում, լսարանի ներգրավում, թիրախավորում (թիրախային խումբ և թիրախային լսարան)
  9. Քաղաքացիական հասարակություն և քաղաքացիական հասարակության կառույցներ։

Դասավանդման փորձառություն ունեցող փորձագետների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով՝ հիմնվելով հետևյալ չափորոշիչների վրա՝

  • դիմորդի՝ դասընթացներ վարելու փորձառություն,
  • դիմորդի՝ համապատասխան ոլորտ/ներում ունեցած փորձառություն,
  • դիմորդի կողմից ներկայացված դասընթացի վարման հակիրճ կրթական ծրագիր,
  • դիմորդի կողմից ներկայացված կրթական ծրագրում կիրառվող մոտեցումներ/մեթոդներ,
  • դիմորդի կողմից օրական դրույքաչափի վերաբերյալ ներկայացված առաջարկ։

Կրթական ինչպիսի՞ մոտեցումներ ենք մենք ակնկալում դասընթացի հակիրճ ծրագրում՝

  • նորարարական մոտեցումների կիրառում,
  • հեռավար և տեղում իրականացվող դասընթացների վարման մեթոդների կիրառում,
  • ոչ ֆորմալ կրթական գործընթացի կազմակերպման մեթոդների կիրառում,
  • տեսական և գործնական աշխատանքների կազմակերպման բաղադրիչի կիրառում։

Հետաքրքրված փորձագետները պետք է՝

  1. Նախապատրաստեն իրենց թարմացված ինքնակենսագրականը, որտեղ նշված կլինի նաև երաշխավորող կոնտակտային երկու անձի տվյալ։
  2. Լրացնեն դասընթացի կրթական ծրագրի հակիրճ նկարագրության ձևաթուղթը։
  3. Լրացնեն փորձագետի օրական դրույքաչափի ձևաթուղթը։
  4. Բոլոր փաստաթղթերը (1. Ինքնակենսագրական, 2. դասընթացի նկարագրություն, 3. դրույքաչափի ձևաթուղթ) ուղարկեն ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ «StratComm_Accelerator_Trainer-NAME_SURNAME»: Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ մայիսի 31-ը։

Ոչ ամբողջական, մաս-մաս ուղարկված, ոչ հայատառ լրացված հայտերը մրցույթում չեն դիտարկվելու։

Բոլոր դիմորդները կծանուցվեն արդյունքների մասին հայտարարության վերջնաժամկետին հաջորդող 15 օրվա ընթացքում։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend