Հանրային լրագրության ակումբը միացել է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին

Հանրային լրագրության ակումբը միացել է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատին
- June 24, 2025
- Category: Նորություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ուրախությամբ տեղեկացնում է Կանադա-Եվրասիա առևտրատնտեսական պալատի (ԿԵԱՏՊ) անդամ դառնալու մասին։ ԿԵԱՏՊ-ն անկախ, ոչ պետական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Կանադայի և եվրասիական երկրների միջև առևտրի, ներդրումների և համագործակցության զարգացմանը։
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի ՀԼԱ-ի համար՝ ներգրավվելու Կանադայում և Եվրասիայում գործող ավելի քան 100 ընկերությունների և անհատների լայն ցանցում՝ նպաստելով միջազգային գործընկերության և կայուն զարգացման խթանմանը։
ԿԵԱՏՊ առաքելությունն է զարգացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները Կանադայի և եվրասիական երկրների միջև, աջակցել երկկողմ համագործակցություններին և տրամադրել անհատականացված աջակցություն կայուն բիզնեսի աճի և նորարարության համար։
ԿԵԱՏՊ անդամ դառնալու շնորհիվ ՀԼԱ-ն հնարավորություն կունենա օգտվել հետևյալ առավելություններից․
- B2B և B2C ցանցային հնարավորություններ
- Մասնագիտական վերապատրաստում և զարգացում
- Միջազգային ճանաչում ֆորումների և համաժողովների միջոցով
- Շուկայի ընդլայնման անհատականացված աջակցություն Կանադայում և եվրասիական առաջնահերթ երկրներում
- Լոգիստիկ և ճանապարհորդական խորհրդատվական ծառայություններ Կանադա գործուղումների համար
Այս անդամակցությունը վկայում է ՀԼԱ-ի շարունակական ջանքերի մասին՝ ընդլայնելու իր միջազգային կապերը, գտնելու նոր գործընկերներ և նպաստելու Հայաստանի գլոբալ համագործակցությանը և նորարարական դաշտի զարգացմանը։