Uncategorized

Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ. եռակողմ փաստաթուղթը ժամանակի փորձություն է անցնում

Հեղինակ Արամ Մուրադյան

 

Ամեն նոր ու լայնամասշտաբ էսկալացիայի հետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը, որ ստորագրվել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-10-ը, դառնում է ավելի ու ավելի քիչ կայուն՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմք։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից երկու տարի անց այդ փաստաթղթի դրույթների իրականացման տեմպերը զգալիորեն թուլացել են։

Ռուսաստանը փաստացի կորցրել է հակամարտությունում գլխավոր մոդերատորի դերը, նա ուշադրությունն ուղղել է ուկրաինական պատերազմին։ Տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ տանել է փորձում Բրյուսելը։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են նոր պատերազմի շեմին հավասարակշռություն պահպանել։

Երևանն ու Բաքուն շարունակում են տարբեր կերպ մեկնաբանել 2020 թվականի եռակողմ հայտարարությունը.

  • Հայ գերիները դեռևս պահվում են Ադրբեջանում, թեև Բաքուն պնդում է, որ նրանց փոխանակման գործընթացն ավարտված է։
  • Բաքուն պնդում է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից, մինչդեռ Երևանը պնդում է, որ այդ պարտավորությունը կատարված է։

Կողմերը խճճվել են միջանցքների և հաղորդակցության ուղիների կարգավիճակի շուրջ վեճերի մեջ և չեն էլ մոտեցել հայտարարության մեջ արձանագրված «բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի» ապաշրջափակմանը։ Իսկ դա կարող էր էական ու կայունացնող գործոն դառնալ տարածաշրջանում:

Շարունակությունն այստեղ:



Subscribe to our newsletter

Share via
Send this to a friend