Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները․ քննարկում

Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները․ քննարկում

Հայաստանում 2016-ից գործող Պրոբացիայի ծառայության նպատակն է պատժիչ արդարադատությունից  անցում կատարել վերականգնողական արդարադատության։ Ծառայության գործունեության հիմքում  հանցանք կատարած մարդու վերասոցիալականացումն  ու տուժող-մեղադրյալ երկխոսության, հաշտեցման խրախուսումն են:

Մեդիա կենտրոնում անցկացված՝ «Պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ. Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները» թեմայով քննարկումը նվիրված էր ոլորտի խնդիրների և դրանց լուծումների բարձրաձայնմանը։

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն է:

ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանի խոսքով՝ վերականգնողական արդարադատության համար անհրաժեշտ օրենսդրական բազան պարբերաբար փոփոխման ու տվյալ ժամանակի պահանջներին հարմարեցման անհրաժեշտություն ունի. «Ներկա պահին 2 ծրագիր կա. «Բռնի կարգի նվազեցման» ծրագիրը և «Կախվածությունների հաղթահարման» ծրագիրը»։

ՀՀ արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանը ներկայացրել է միջոցառումների այն ցանկը՝ կրթական ծրագրեր, մշակութային միջոցառումներ, մասնագիտական հմտությունների զարգացում և այլն, որոնք հնարավորություն են տալիս պրոբացիայի շահառուներին հնարավորինս արագ  վերասոցիալականացվել:

Իհարկե, պետական բյուջեն շռայլ չէ. պրոբացիայի յուրաքանչյուր շահառուի կարիքները սպասարկելու  համար նախատեսված է  3000-ից 5000 դրամ:  Մուղդուսյանի խոսքով՝ 2025 թ. տվյալներով՝  պրոբացիայի ծառայությունն ունի 11.600 շահառու. 430 կին, 32 անչափահաս:

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը կարևորել է պրոբացիայի մասին օրենքի, նախատեսվող ռազմավարության արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը:

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում»(www.juremonia.am) ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։ 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend