Նախկին Projects

Ծրագրի անվանում՝ «Աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողներին»

Ծրագրի ֆինանսավորում՝ «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ»

Ծրագրի իրականացնող՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն և Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)

Իրականացման ժամկետ՝ 01/11/2023 – 31/01/2024

Բյուջե՝ 68,870 եվրո

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է միանվագ հրատապ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100-ից ավելի մեդիա բովանդակություն ստեղծողի։ Որոշ դեպքերում այդ աջակցությունը կլինի տեխնիկայի տեսքով։

Երկարաժամկետ հեռանկարում ծրագիրը կնպաստի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մեդիա համայնքի ինտեգրմանը՝ մշակելով կարիքների գնահատման վրա հիմնված ռազմավարություն, ինչպես նաև կստեղծի կապեր լրատվամիջոցների հետ, որոնք կարող են երկարաժամկետ աշխատանքի հնարավորություններ առաջարկել ԼՂ բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողներին։

Ծրագրի գործողությունները և արդյունքները

Ծրագրի շրջանակում նախատեսվող կարևոր գործողություններն են՝

  • բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողների գրանցում,
  • գրանցված անձանց տվյալների հավաքագրում՝ կարիքների գնահատման նպատակով,
  • կկազմակերպվի հինգ միջոցառում՝ ծրագրի շահառուների հետ հանդիպելու և ընթացիկ կարիքները, աջակցության մեխանիզմներին վերաբերող հարցերն ու ապագա պլանները քննարկելու համար,
  • շուրջ 10 մեդիա բովանդակություն ստեղծողի, ովքեր անվտանգության նկատառումներով ստիպված են եղել ոչնչացնել իրենց տեխնիկան, կտրամադրվի տեխնիկա (համակարգիչ/տեսախցիկ),
  • 100-ից ավելի մեդիա բովանդակություն ստեղծող կստանա միանվագ աջակցություն՝ հրատապ կարիքները հոգալու համար,
  • կպատրաստվի կարիքների գնահատման հաշվետվություն, ինչպես նաև կլինեն հանդիպումներ շահառուների հետ՝ ի նպաստ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մեդիա մասնագետների ինտեգրմանն ուղղված ռազմավարության մշակման։


Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend