Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում
- April 16, 2025
- Category:
Ծրագրի անվանում` Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում
Ծրագրի ֆինանսավորում՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Փոխակերպման խթանման ծրագիր (Transformation Promotion Programme)
Առաջնորդող կազմակերպություն՝ EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտ
Գործընկեր՝ Հանրային լրագրության ակումբ
Ծրագիրը միտված է Հայաստանի սոցիալական մեդիայում Եվրոպական միության և ԵՄ ընդլայնման գործընթացի վերաբերյալ հասանելի հավաստի տեղեկատվության խթանմանը։
Ծրագիրն իրականացվում է Պրահայում գործող Եվրոպական քաղաքականության EUROPEUM ինստիտուտի և «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով աջակցել անկախ մեդիային և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ Հայաստանում սոցիալական մեդիայում Եվրոպական միության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ տեղեկատվության գնահատման, իրազեկման և ջատագովության աշխատանքներում։ Ծրագիրը միտված է բազմազանեցնելու և ընդլայնելու այդպիսի բովանդակության հասանելիությունը Հայաստանի սոցիալական մեդիայի օգտատերերի շրջանում։
Նախատեսված միջոցառումների և թողարկված նյութերի միջոցով ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունները սերտորեն համագործակցելու են՝ նպատակ ունենալով բարելավել Հայաստանում սոցիալական մեդիայում ԵՄ-ի և ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ տեղեկատվական հոսքը՝ թե բովանդակության որակի, թե քանակի առումով։ Սոցիալական մեդիայի հագեցած միջավայրում, որտեղ տարբեր դերակատարներ մրցում են հանրային աջակցություն ստանալու համար՝ տարածելով պատկերներ, տեղեկություններ և խոսույթներ, այս խնդրին անդրադառնալը կարևոր է ողջ Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես՝ Հայաստանի համար։