Նանե Կոստանյան
- March 1, 2020
- Category:
Նանե Կոստանյանը Հանրային լրագրության ակումբի Ադմինիստրատիվ օգնականն է։
Նանեն ՀԼԱ թիմին է միացել 2024 թ․ հոկտեմբերի 1-ից։
Նանեն մասնագիտությամբ մանկավարժ է և կրթության ոլորտում ունի ավելի քան 5 տարվա փորձ: Իր կարիերան սկսել է որպես ուսուցիչ, որտեղ առաջին հերթին սովորել է, թե ինչպես ստեղծել անվտանգ ու սիրալիր միջավայր աշակերտների համար:
Վերջին տարիներին ակտիվորեն համագործակցել է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որոնց նպատակն է գենդերային հավասարության և ոչ խտրական հասարակության ձևավորումը: Այս փորձը Նանեին դարձրել է ավելի զգայուն սոցիալական արդարության հարցերի նկատմամբ և օգնել հասկանալ, թե որքան կարևոր է, որպեսզի բոլորը ունենան հավասար հնարավորություններ: