«Կրթություն` հանուն փոփոխությունների» թեմայով լրագրողական նյութերի մրցույթ
- May 12, 2020
- Category: Հայտարարություններ
Հայտերի ներկայացման համար՝ https://forms.gle/XKPKGDhHu1zQpjc68
Մրցույթն իրականացվում է «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է զարգացնել և ընդլայնել մասնագիտական, միջազգային համագործակցությունը Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի, տեղական գործընկերների միջև՝ ապրապնդելով գործընկեր ՀԿ-ների և PEN (The International network of penitentiary education in the countries of Eastern Partnership and Central Asia) ցանցի ինստիտուցիոնալ կարողությունները քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքին առնչվող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ։
Ծրագրի գործողությունները նպատակ ունեն բարձրացնել ՔԿՀ-ներում աշխատող ՀԿ-ների թիվը, ուժեղացնել բանտարկյալների և նախկին բանտարկյալների հետ աշխատելու նրանց կարողությունները և նրանց համար կազմակերպել նորարարական կրթական ծրագրեր, ինչպես նաև ուժեղացնել քաղաքացիական հասարակության դերակատարների փոխազդեցությունը լրատվամիջոցների և լրագրողների հետ։
Նախագիծը մշակվել և իրականացվել է DVV International-ի կողմից` Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի գործընկեր կազմակերպությունների հետ` Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի Բանտային կրթության միջազգային ցանցի գործունեության շրջանակում` Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում նախագիծն իրականացնում է DVV International Armania-ի կողմից «Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)» ՀԿ-ի հետ համատեղ:
——————————————————
Lրագրողական նյութերի մրցույթի նպատակն է՝
– Բանտարկյալների իրավունքների, այդ թվում` կրթության իրավունքի և այդ իրավունքի իրացման (մասնագիտական, ֆորմալ և ոչ ֆորմալ) հանրային դիսկուրսի խթանում,
– Բանտարկյալների և պատժից ազատված անձանց վերասոցիալականացման թեմայի վերաբերյալ հրապարակումների և զեկույցների աճ, և այս գործընթացում կրթության դերի ջատագովություն,
– Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների փոխգործակցության ամրապնդում սոցիալական թեմաների, այդ թվում` նախկին դատապարտյալների պիտակավորման (ստիգմատիզացիայի) և մեկուսացման հիմնախնդիրների լուսաբանման նպատակով,
– PEN ծրագրի շրջանակում ՀԿ-ների կողմից ՀՀ ՔԿՀ-ներում իրականացվող փոքր դրամաշնորհային կրթական ծրագրերի հանրայնացում։
——————————————————
Մրցույթին կարող են մասնակցել՝
– լրագրողներ
– դատապարտյալներ/կալանավորներ (այդ թվում`նախկին), այս խմբի դեպքում պարտադիր չէ, որ նյութերը հրապարակված լինեն
Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում:
——————————————————
Մրցույթի հաղթողները կստանան դրամական և արժեքավոր մրցանակներ, դիպլոմներ՝ մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հայտ և առաջարկվող նյութը`ժյուրիի կողմից քննարկման համար` սույն Կանոնակարգի պահանջներին համապատասխան: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1500 եվրո:
Անվանակարգեր՝
1. Կյանքի իրավիճակ- կրթության միջոցով փոփոխության օրինակ,
2. Խնդրի հանրայնացում- թեմայի առավել ամբողջական բացահայտում
3. Հետևողական լուսաբանում
4. ՀՀ-ում Covid19 (Նոր կորոնավիրուս)-ի ազդեցությունը ՔԿՀ-ներում Մարդու իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի վրա։
——————————————————
Ի թիվս այլ գործողությունների, նախագիծը նախատեսում է հաղթող լավագույն հոդվածների/նյութերի/ աշխատանքների անգլերեն թարգմանություն:
——————————————————
Մրցույթի համար ընդունվում հետևյալ նյութերը (աշխատանքի տեսակներ).
– տպագիր և առցանց լրատվամիջոցներում հրապարակումներ (հոդված, ռեպորտաժ և այլն)
– ռադիոյի եթերներ, պոդքաստներ
– տեսանյութեր, հաղորդումներ հեռուստատեսությամբ կամ առցանց լրատվամիջոցներով,
– Կարևոր է, որ հոդվածները պարունակեն «անձնական կենսափորձ», «անձնական պատմություններ» դատապարտյալների/կալանավորների (այդ թվում` նախկին),
——————————————————
Մրցույթի արդյունքների ամփոփման համար կձևավորվի գնահատման հանձնաժողով, որի կազմում կլինեն մրցույթի կազմակերպիչների (DVV International-ի և գործընկեր կազմակերպության), իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողների ասոցիացիաների ներկայացուցիչներ։
Լրագրողական նյութերի գնահատման չափանիշներ.
1. Համապատասխանություն մրցույթի թեմատիկ ուղղվածությանը
2. Խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում
3. Օբյեկտիվություն և տեսակետների հավասարակշռվածություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում,
4. լրագրողական էթիկայի կանոններին համապատասխանություն
5. Նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում
6. Նյութի կառուցվածքային ամբողջականությունը
7. Անձնական /իրական/ կյանքի պատմությունների հղման առկայություն
——————————————————
Բանտային կրթության հիմնախնդիրները լուսաբանող լրագրողական նյութերի մրցանակաբաշխություն (մրցույթի արդյունքներ)
Լրագրողական նյութերի մրցույթի արդյունքները կներկայացվեն 2020-ի հոկտեմբերին՝ բանտերում կրթության միջազգային օրվա համատեքստում` (Հոկտեմբերի 13-ին):
Մրցանակաբաշխությանը կմասնակցեն ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և քրակատարողական համակարգի ներկայացուցիչներ: Հաղթողներին կտրամադրվի դրամական միջոց կամ այլ մրցանակ:
——————————————————
Հայտերի ներկայացման ժամկետը՝ Մայիս-Սեպտեմբեր
Մրցույթին կարող են ներկայացվել բոլոր այն հոդվածները, որոնք պատրաստվել/ հրապարակվել են 2019թ. հունվար – 2020թ.սեպտեմբեր ժամանակահատվածում:
Կխրախուսվեն այն աշխատանքները, որոնք հրապարակվել են մինչև մրցույթի հայտարարումը, որոնց հեղինակները եղել են հետևողական և հեղինակել են մեկից ավելի աշխատանքներ՝ մրցույթի համար նախանշված ժամանակահատածում:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը մինչև 2020թ․-ի սեպտեմբերի 30-ը, ժամը 23.59-ը (որոշվում է էլ. փոստի ուղարկման ամսաթվով կամ փոստային նամականիշի ամսաթվով):
Իրենց աշխատանքը ուղարկած բոլոր մասնակիցները կստանան էլեկտրոնային փոստով աշխատանքի ստացման հաստատումը: Եթե հինգ օրվա ընթացքում նման հաստատում չեք ստացել՝ դիմեք մրցույթի կազմակերպիչներին (տես կոնտակտները):
2020թ-ի հոկտեմբերի 1-ից հետո ներկայացված աշխատանքները չեն ընդունվի:
——————————————————
Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀԼԱ հաղորդակցության մասնագետ Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ [email protected] էլ. հասցեով:
Հայտերի ներկայացման համար՝ https://forms.gle/XKPKGDhHu1zQpjc68