Ծրագրերի օգնականի թափուր հաստիք՝ ՀԼԱ-ում
- September 4, 2023
- Category: Հայտարարություններ
ՀԱՍՏԻՔԸ՝ Ծրագրերի օգնական
ՎԱՅՐԸ` Երևան
ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` Սեպտեմբերի 21-ը ներառյալ
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ Նոյեմբերի 1
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
ԴՐՈՒՅՔԸ՝ Լրիվ
Հանրային լրագրության ակումբը փնտրում է ակտիվ, փորձառու և պատասխանատու աշխատակցի՝ կազմակերպության Ծրագրերի օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Մենք փնտրում ենք գործընկերոջ, ով աշխատասեր է, նորարար, նախաձեռնող, սիրում է թիմային աշխատանքը, հարգում է վերջնաժամկետները։
Հիմնական պարտականությունները՝
- Աջակցել կազմակերպության ընթացիկ ծրագրերի գործողություններին և իրականացմանը` կատարելով ծրագրերի ղեկավարի և կազմակերպության ղեկավարի հանձնարարությունները։
- Աշխատանքը կատարել ՀԼԱ և դրամաշնորհառու կազմակերպության ներքին ընթացակարգերին և պահանջներին համապատասխան։
- Պատասխանատու լինել ծրագրերի գործողություններից բխող աշխատանքների պլանավորման, իրականացման համար, կազմել գործողություններից բխող աշխատանքային պլաններ։
- Մշակել, պատրաստել ծրագրերի մասին իրազեկման նյութեր, սահիկաշարեր, սոցիալական մեդիայում իրազեկման նպատակով ստեղծվող բովանդակություն, նպաստել դրա տարածմանը։ Ապահովել ծրագրերի մասին ստեղծվող մեդիա բովանդակության հրապարակումները ՀԼԱ կայքերում, սոցիալական ցանցերում։
- ՀԼԱ ծրագրերի ղեկավարի, ՀԼԱ ղեկավարի հանձնարարությամբ համակարգել ծրագրերի գործողությունների համապատասխան բաղադրիչները։
- Մասնակցել ծրագրերի համար մասնագետների, փորձագետների ընտրության գործընթացներին՝ պատրաստելով ընտրության համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը։
- Ներգրավվել ծրագրերի մոնիթորինգի ու գնահատման գործընթացներում՝ իրականացնելով տվյալների հավաքագրումը՝ համաձայն մշակված պլանի։
- Համակարգել ծրագրային միջոցառումների մասնակիցների հավաքագրման գործընթացը։
- Ստեղծել ծրագրի հանրայնացման համար անհրաժեշտ նյութերը՝ համագործակցելով Հաղորդակցության մասնագետի հետ։
- Տեղեկացնել Ծրագրերի ղեկավարին ծրագրային արդյունքներին վերաբերող բոլոր հնարավոր ռիսկերի և խոչընդոտների մասին։ Պատրաստել կատարած աշխատանքների մասին ծրագրային հաշվետվություններ։
- ՀԼԱ ծրագրերի ղեկավարի, ՀԼԱ ղեկավարի համաձայնությամբ ներկայացնել ՀԼԱ-ն և ծրագրերը՝ տարբեր հանդիպումների և համաժողովների ժամանակ։
- Ապահովել աշխատանքային փաստաթղթերի պատշաճ կերպով պահպանումը, արխիվացումը և գաղտնիությունը։
- Մշակել և խթանել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ ՀԼԱ գործընկերների և գործընկեր կառույցների միջև դրամաշնորհառուների և շահառուների հետ, ինչպես նաև ստեղծել և պահպանել համագործակցային ներդաշնակ մթնոլորտ: Մասնակցել ՀԼԱ ինստիտուցիոնալ զարգացման գործընթացներին։
- Անհրաժեշտության դեպքում մշակել ծրագրերի թեմաներին առնչվող համառոտագրեր։
- Կազմել հանդիպումների ու ժողովների արձանագրություններ։ Կազմել հանդիպումների ու ժողովների օրացուցային պլաններ` կիրառելով առցանց գործիքներ։
- Տրամադրել ընդհանուր վարչական և տեխնիկական աջակցություն, այդ թվում՝ փաստաթղթերի սքանավորում և պատճենահանում։
- Կազմակերպել աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունները, կեցավայրերի ամրագրումը։
- Կազմել և պահպանել կոնտակտային տվյալների ցանկեր, համակարգել կոնտակտային բազաները։
- Պահպանել և արխիվացնել ծրագրային ու ընդհանուր ֆայլերը՝ պատշաճ ու ապահով կերպով։
- Հետևել և ապահովել գրասենյակի տարածքի, պարագաների և սարքավորումների պատշաճ վիճակը։
- Անհրաժեշտության և/կամ ծրագրային կարիքներից ելնելով՝ թարմացնել ՀԼԱ-ին առնչվող առցանց հարթակները։ Կատարել ուղիղ հեռարձակումներ կազմակերպության միջոցառումներից։
- Ներգրավվել կազմակերպության համար այդ պահին առաջնահերթ համարվող ծրագրերում՝ համակարգման, ադմինիստրատիվ աշխատանքների ու բովանդակային նյութեր ստեղծելու նպատակով։
- Նպաստել կազմակերպության գործունեության սահուն, անխափան ու պրոֆեսիոնալ աշխատանքին՝ ապահովելով աշխատանքների բարձր որակ, վերջնաժամկետների նկատմամբ հարգանք, հանձնարարությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
- Կազմակերպության ղեկավարի որոշմամբ ներգրավվել այդ պահին առաջնահերթ համարվող ծրագրային գործողություններում։
Պահանջվող հմտությունները և փորձը՝
- Բարձրագույն կրթություն՝ լեզվաբանական, լրագրության, կառավարման, հաղորդակցության կամ համանման ոլորտներում։
- Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ նախագծերի, ծրագրերի համակարգման ոլորտում։
- Սոցիալական մեդիա գործիքների իմացություն, դրանց կիրառման փորձ՝ աշխատանքային գործընթացում։
- Անգլերենի և ռուսերենի խոսակցական մակարդակ։
- Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
- Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
- Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
- Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլ. փոստին` [email protected]՝ նամակի թեմա դաշտում նշելով՝ «Project_ Assistant_NAME_SURNAME»:
Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, ովքեր կարող են Ձեր մասին կարծիք հայտնել։
Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։
Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։