Նորություններ

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2011 թվականի մարտին։

ՀԼԱ-ի առաքելությունն է նպաստել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, խոսքի ազատության, բազմակարծության պաշտպանությանը, աջակցել ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը՝ նորարար մեդիա նախաձեռնությունների, հանրային երկխոսության և համագործակցային հարթակների միջոցով։

ՀԼԱ-ն ակտիվ դերակատար է նաև տարածաշրջանային խաղաղության և փոխըմբռնման գործընթացներում՝ իր ծրագրերում ներգրավելով տարբեր խմբերի, համայնքների և հասարակության լայն շերտերի ներկայացուցիչների։

Մեր գործունեության առանցքային ուղղություններն են՝

  • Մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորում՝ կրթական ծրագրերի, մեդիագրագիտության դասընթացների, ուսումնական նյութերի և մեդիա բովանդակության ստեղծման միջոցով։
  • Ապատեղեկատվության դեմ պայքար և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում՝ մեդիա դաշտի հզորացում, փաստերի ստուգում, հանրային իրազեկում։
  • Խաղաղության ու երկխոսության խթանում՝ խտրականության, ատելության խոսքի և քարոզչության դեմ ուղղված նախաձեռնություններով։
  • Լրագրողական կարողությունների զարգացում՝ լրագրողների, մեդիա աշխատողների և քաղաքացիական ակտիվիստների հմտությունների բարձրացմանն ուղղված ծրագրերի միջոցով։
  • Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված լրագրողներին և մեդիա աշխատողներին։
  • Քաղաքացիական մասնակցության խթանում և ժողովրդավարական վերահսկողության ուժեղացում՝ քաղաքացիների և քաղհասարակության կազմակերպությունների մասնակցության լայն հնարավորությունների ստեղծում, մասնավորապես՝ արդարադատության, ընտրական գործընթացների և բարեվարք կառավարման ոլորտներում։
  • Փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանություն՝ լուսաբանման, իրազեկման, հանրային վերահսկողության և քաղաքական բարեփոխումների խթանման միջոցով։

 

ՀԼԱ-ն իր առաքելությունն իրականացնում է նաև Մեդիա կենտրոնի գործունեության միջոցով, որը 2013 թվականից ի վեր դարձել է Հայաստանում քաղհասարակության անդավաճան աջակիցը, մեդիայի միջոցով ջատագովություն իրականացնելու հարցում, որը շարունակում է մնալ հանրային քննարկումների, բանավեճերի և պետական-քաղաքացիական երկխոսության եզակի հարթակներից մեկը։

Վերջին տարիներին ՀԼԱ-ն նաև ինտեգրում է ոչ բռնի հաղորդակցության (NVC) սկզբունքները իր ծրագրերում՝ որպես խաղաղաշինության և հասարակական երկխոսության նորարար մեթոդ։ Մենք ձգտում ենք խթանել փոխադարձ հարգանքի, կարեկցանքի և կառուցողական լսելու մշակույթ՝ հատկապես բարդ, հակամարտությամբ ծանրաբեռնված և բևեռացված հասարակական դիսկուրսներում՝ նպաստելով հանրային բանավեճի ավելի ներառական և խաղաղ զարգացմանը։

Մեր աշխատանքում մշտապես ձգտում ենք նորարարությանը, համագործակցությանը և բարձր մասնագիտական որակին, նպաստելով այնպիսի մշակույթի ձևավորմանը, որտեղ հստակ, ստուգված և հավասարակշռված տեղեկատվությունը ծառայում է հանրային շահին և աջակցում է ժողովրդավարության ամրապնդմանը։

ՀԼԱ առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին:

ՀԼԱ առաքելությունը ընդգրկում է նաեւ՝

  • հանրային թղթակցության հանրայնացում ու զարգացում
  • քաղաքացիական հասարակության ակտիվության խթանում
  • համագործակցային մշակույթի եւ ներգրավվածության խթանում եւ զարգացում
  • քաղաքացիական հասարակության, մեդիա դաշտի եւ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների միջեւ:

Հանրային լրագրության ակումբի տեսլականը ժողովրդավար, խաղաղ, բարեկեցիկ եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կրթված եւ մրցունակ հասարակությամբ Հայաստանն է, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու մեդիան իրականացնում են իրական վերահսկողություն, իսկ պետական կառույցները՝ իրական թափանցիկ գործունեություն ու հաշվետվություն:

Հանրային լրագրության ակումբի միջոցառումներին ու գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևելով մեր ֆեյսբուքյան էջին:

Քաղհասարակություն

Աջակցել ու խթանել քաղաքացիական հասարակության զարգացմանը

Միջավայր

Ժողովրդավարացում, խաղաղության կառուցում

Ժողովրդավարություն

Նպաստել Հայաստանի ժողովրդավարացմանը զարգացմանը

Խաղաղաշինություն

Նպաստել տարածաշրջանում երկխոսության ու խաղաղության կառուցմանը