- May 16, 2020
- Category:
Հասմիկ Փայտյանը 2022 թվականի հունվարից միացել է Հանրային լրագրության ակումբի թիմին՝ որպես Հաղորդակցության և ծրագրերի համակարգող։
Հասմիկն աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես Հասարակայնության հետ կապերի վարչության Գլխավոր մասնագետ, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամում՝ որպես Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի օգնական, այնուհետև Հաղորդակցության համակարգող։ Նույն հիմնադրամում Հասմիկն իր գործունեությունը սկսել է որպես Ադմինիստրատիվ օգնական, այնուհետև ընդգրկվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետություն՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» ծրագրում՝ որպես Ծրագրի օգնական և Հաղորդակցության խորհրդատու։
Հասմիկն աշխատել է նաև «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ում՝ որպես Ծրագրերի համակարգող, թղթակցել է վերջինիս Jnews.am կայքին։
Հասմիկի աշխատանքային գործունեությունը սկսվել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ սկզբում որպես լրագրող, ապա թարգմանիչ, խմբագիր։
Հասմիկն ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլերեն լեզու և միջազգային լրագրություն» և մագիստրոսի աստիճան՝ «Լեզվաբանություն և հաղորդակցում» մասնագիտություններով։ Նա սովորել է նաև Ֆրանսիայի Վերսալ քաղաքի Սուրբ Քվենտինի անվան համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճան «Արկտիկական հետազոտություններ» բաժնում։
Հասմիկը մասնակցել է հաղորդակցության և սոցիալական մեդիայի հետ կապված մի շարք վեբինարների, դասընթացների։