ՀԱՍՏԻՔ՝ Հաղորդակցության և ծրագրերի համակարգող
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Հանրային լրագրության ակումբ
ՎԱՅՐ` Երևան
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` Օգոստոսի 20-ը ներառյալ
ԴՐՈՒՅՔ՝ Լրիվ
Հանրային լրագրության ակումբը հայտարարում է Հաղորդակցության և ծրագրերի համակարգողի թափուր հաստիքի մրցույթ։
Մենք փնտրում ենք գործընկերոջ, որը պատասխանատու է, սիրում է իր մասնագիտությունը, ինչպես նաև աշխատանքը հասարակական ոլորտում, նախաձեռնող է, հարգում է սահմանված ժամկետները և չի դադարում ինքնակրթվել ու սովորել։ Մենք սպասում ենք ճկուն պրոֆեսիոնալի, որը ստեղծագործ է, ունի համակարգման փորձ, տիրապետում է մեդիագործիքների, կարող է ստեղծել մեդիա բովանդակություն և ունի հաղորդակցման հմտություններ։
Հաղորդակցության և ծրագրերի համակարգողը կազմակերպությունում պատասխանատու է լինելու ընթացիկ ծրագրերի համակարգման, դրանց հանրային իրազեկման, մեդիա բովանդակությունների ստեղծման, հայերեն և անգլերեն լեզուներով մշակման ու հրապարակման, սոցիալական մեդիայում էջերի կառավարման, հաղորդակցման ռազմավարությունների ու գործողությունների մշակման, ինչպես նաև արշավների առաջնորդման ու համակարգման համար։
Հիմնական պարտականությունները՝
● Համակարգել այդ պահի համար առաջնահերթություն համարվող ծրագրերը։
● Պատասխանատու լինել կազմակերպության հաղորդակցության լրամշակման, դրանից բխող գործողությունների պլանի ստեղծման ու դրա իրագործման համար։
● Պատասխանատու լինել հաղորդակցման բովանդակության, մշակվող նյութերի ու հանրային իրազեկման նպատակով ստեղծվող բովանդակությունների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի համար։
● Պատասխանատու լինել հաղորդակցման նպատակով ստեղծվող բոլոր նյութերի ու փաստաթղթերի համար, մասնակցել դրանց մշակմանն ու ստեղծմանը, հեղինակմանն ու տարածմանը։
● Պատասխանատու լինել հաղորդակցման ռազմավարությունների մշակման ու իրականացման համար։ Իրականացնել հաղորդակցման ռազմավարությունը, վերահսկել գործընկերների կողմից այդ ռազմավարության իրականացումը։
● Համակարգել հաղորդակցումը ՀԼԱ-ի և մյուս գործընկերների, դոնորների հետ։
● Պատասխանատու լինել կազմակերպության կայքի թարմացումների և առկա բովանդակության, դրանց վիզուալիզացման ու ներկայացուցչականության համար։
● Պատասխանատու լինել կազմակերպության սոցիալական մեդիայում առկա էջերի և ալիքների (Facebook, Twitter, Instagram, Telegram, TikTok, YouTube) թարմացումների և առկա բովանդակության, դրանց վիզուալիզացման համար։
● Ապահովել հետադարձ կապը և հաղորդակցությունը լսարանի հետ ժամանակակից բոլոր միջոցներով։
● Հանրայնացնել կազմակերպության միջոցառումները, լուսանկարել դրանք, պատրաստել ընթացիկ գրառումներ և հրապարակել էջերում։
● Կատարած աշխատանքի մասին պատրաստել ամփոփ հաշվետվություն՝ ներառելով հանրային իրազեկման ուղղությամբ աշխատանքներն ու դրա արդյունքները մեդիայում։
● Անհրաժեշտության դեպքում պատրաստել սոցիալական մեդիա իրազեկման արշավի պլաններ և համակարգել դրանք։
● Նպաստել կազմակերպության հաղորդակցության, հեղինակության բարելավմանը։
● Անհրաժեշտության դեպքում համակարգել/ապահովել համապատասխան փաստաթղթերի հայերենից անգլերեն և հակառակը թարգմանությունները։
● Մասնակցել հանրային միջոցառումներին, ներկայացնել կազմակերպությունը և ծրագրերը հանրային նախաձեռնությունների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ։
Պահանջվող հմտությունները, որակները և փորձը՝
● Բարձրագույն կրթություն լեզվաբանության, լրագրության, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտում։
● Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ հասարակական ոլորտում։
● Ճշտապահություն, բարեվարքություն, ազնվություն ու բարեկրթություն։
● Անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր։
● Սոցիալական մեդիա գործիքների և սոցիալական մեդիայի կառավարման գերազանց իմացություն։
● Հանրային իրազեկման և հաղորդակցության վերաբերյալ հաշվետվությունների կազմման հմտություններ։
● Ծրագրերի համար սոցիալական մեդիա արշավի պլանավորման փորձառություն։
● Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
● Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։
● Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ։
● Creator Studio-ի կիրառման գերազանց կարողություններ։
● Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
● Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
● Խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հմտություններ և կարողություններ։
● Հաղորդակցման գերազանց հմտություններ։
● Հանրային իրազեկման ու բովանդակությունների մշակման կարողություններ։
● Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
● Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ։
● Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն։
Ընձեռվող հնարավորությունները՝
ՀԼԱ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ ՀԼԱ-ն աշխատակցին կարող է գործուղել աշխատանքային և մասնագիտական գործուղումների՝ ապահովելով անհարժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ ՀԼԱ-ն կխթանի մասնագետի կարողությունների զարգացումը, մասնագիտական առաջընթացը։ Արդյունավետ համագործակցության պարագայում ՀԼԱ-ն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում։
Դիմելու ընթացակարգը՝
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր՝
1. CV-ն և և կարճ նամակ՝ նկարագրելով Ձեր փորձառությունն ու հմտությունները հետևյալ էլ. փոստին` [email protected]: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Հաղորդակցության և ծրագրերի համակարգող – ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ»։
2. Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, որոնք կարող են ձեր մասին կարծիք հայտնել։
Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։
Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։ Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։
