Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Լրագրող

🔴«Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ն փնտրում է փորձառու լրագրողի՝ ԵՄ աջակցությամբ
իրականացվող ծրագրի թիմին միանալու համար։ Ծրագիրն ուղղված է քաղաքացիական հասարակության ներգրավվածության և հանրային հաղորդակցության խթանմանը, ինչպես նաև ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման շուրջ երկխոսության և դրան առնչվող բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։


📌Ընտրված թեկնածուն ՀԼԱ-ի կայքի, սոցիալական մեդիայի, թվային հարթակների, Մեդիա կենտրոնի,
ծրագրի Ռեսուրսային հարթակի և հաղորդակցության այլ ալիքների համար կպատրաստի ճշգրիտ,
հասկանալի և հետաքրքիր լրագրողական, բացատրական և թվային բովանդակություն։ Աշխատանքը
ներառում է նաև ՀԼԱ-ի և ծրագրի առցանց ռեսուրսներում ու սոցիալական մեդիայի էջերում նյութերի
տեղադրում, հրապարակում և պարբերական թարմացում։


Հիմնական պարտականություններ

  • Ուսումնասիրել ծրագրի թեմատիկ ուղղությունները և պատրաստել լրագրողական, բացատրական ու իրազեկման նյութեր։
  • Պատրաստել հոդվածներ, հարցազրույցներ, բացատրական նյութեր, հաճախ տրվող հարցերի բաժնի բովանդակություն, սոցիալական մեդիայի հրապարակումներ, տեսանյութերի և ռիլերի սցենարներ, ինչպես նաև այլ թվային նյութեր։
  • Բարդ իրավական, հանրային քաղաքականության և բարեփոխումներին առնչվող տեղեկատվությունը ներկայացնել լայն լսարանի համար պարզ, ճշգրիտ և մատչելի ձևով։
  • Պատրաստել բովանդակություն, որը կնպաստի վիզաների ազատականացման գործընթացի,
    քաղաքացիների իրավունքների, համապատասխան ընթացակարգերի և հարակից բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։
  • Պատրաստել «առասպել և փաստ» ձևաչափի, կանխարգելիչ հաղորդակցական նյութեր (pre-bunking), ինչպես նաև ապատեղեկատվության, սխալ տեղեկատվության և տարածված թյուրըմբռնումների վերաբերյալ պարզաբանող նյութեր։
  • Պատրաստել նյութեր Մեդիա կենտրոնի քննարկումների, հանրային միջոցառումների, լրագրողների
    ներգրավման և մարզային իրազեկման աշխատանքների լուսաբանման ու տարածման համար։
  • Պատրաստել, տեղադրել և պարբերաբար թարմացնել բովանդակությունը ՀԼԱ-ի կայքում, ծրագրի
    ռեսուրսային հարթակում և այլ առցանց ռեսուրսներում։
  • Վարել ՀԼԱ-ի և ծրագրի սոցիալական մեդիայի էջերը՝ պատրաստելով, հարմարեցնելով, հրապարակելով և թարմացնելով բովանդակությունը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հարթակի առանձնահատկություններն ու լսարանը։
  • Անհրաժեշտության դեպքում համագործակցել դիզայներների, տեսանյութերի արտադրողների,
    լուսանկարիչների, ոլորտային փորձագետների և այլ մասնագետների հետ։
  • Հետևել լսարանի արձագանքներին և հրապարակումների հիմնական ցուցանիշներին՝ անհրաժեշտության դեպքում առաջարկելով բովանդակության ձևաչափի կամ ներկայացման բարելավումներ։
  • Նյութերը պատրաստել ՀԼԱ-ի խմբագրական սկզբունքներին, ծրագրի նպատակներին և ԵՄ
    հաղորդակցության ու տեսանելիության պահանջներին համապատասխան։
  • Ապահովել հրապարակվող նյութերի փաստական ճշգրտությունը, էթիկական չափանիշների և
    անկուսակցականության սկզբունքի պահպանումը, ինչպես նաև զգայուն թեմաների պատասխանատու ներկայացումը։

Պահանջվող որակավորումներ և փորձ

  • Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, մեդիայի կամ հարակից ոլորտում կամ
    համարժեք մասնագիտական փորձ։
  • Առնվազն 3 տարվա համապատասխան մասնագիտական փորձ լրագրության, թվային մեդիայի,
    բովանդակության պատրաստման կամ հաղորդակցության ոլորտում։
  • Լրագրողական նյութ կառուցելու, գրելու և հարցազրույց վարելու լավ հմտություններ։
  • Կայքերի, թվային հարթակների և սոցիալական մեդիայի համար բովանդակություն պատրաստելու և հրապարակելու փորձ։
  • Սոցիալական մեդիայի էջեր վարելու և տարբեր հարթակների համար բովանդակությունը հարմարեցնելու փորձ։
  • Տեսանյութերի, ռիլերի կամ այլ տեսաձայնային ձևաչափերի համար բովանդակության մշակման փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Բարդ թեմաները պարզ, ճշգրիտ և հետաքրքիր լեզվով ներկայացնելու կարողություն։
  • Հայաստանի մեդիա և սոցիալական մեդիայի միջավայրի լավ իմացություն։
  • Փաստերի ստուգման, մեդիագրագիտության, ապատեղեկատվության թեմայով աշխատանքի, հանրային իրազեկման արշավների և/կամ ԵՄ-ի կամ այլ դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Հայերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն և անգլերենի լավ տիրապետում։
  • Համակարգչային, ներառյալ MS Office-ի, առցանց և ԱԲ գործիքների կիրառման լավ հմտություններ։

Կիսվել :