🔴«Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ն փնտրում է կազմակերպված և պատասխանատու
վարչական և լոգիստիկ օգնականի՝ մեր թիմին միանալու համար։ Վարչական և լոգիստիկ օգնականը վարչական, կազմակերպչական և լոգիստիկ աջակցություն կտրամադրի ինչպես ՀԼԱ-ի ընդհանուր գործունեությանը, այնպես էլ առանձին ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներգրավմանը, հանրային հաղորդակցությանը և ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն ու համապատասխան բարեփոխումներին առնչվող ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրին։
📌Աշխատակիցը գործնական աջակցություն կտրամադրի ՀԼԱ-ի թիմին և կաջակցի միջոցառումների,
Մեդիա կենտրոնի գործունեության, մարզային իրազեկման և լրագրողների ներգրավման աշխատանքների կազմակերպմանը։
✅Հիմնական պարտականություններ
- ՀԼԱ-ի թիմին և առանձին ծրագրերի իրականացմանը տրամադրել ամենօրյա վարչական, կազմակերպչական և լոգիստիկ աջակցություն։
- Աջակցել Մեդիա կենտրոնի քննարկումների, հանրային միջոցառումների, հանդիպումների, լրագրողների և հաղորդակցության մասնագետների ներգրավման միջոցառումների, ինչպես նաև մարզային իրազեկման աշխատանքների կազմակերպմանը։
- Համակարգել միջոցառումների կազմակերպման հետ կապված գործնական պայմանավորվածությունները՝ կապ պահպանելով մասնակիցների, բանախոսների, փորձագետների, միջոցառումների վայրերի, մատակարարների և ծառայություն մատուցողների հետ։
- Պատրաստել հրավերներ, հաստատումներ, մասնակիցների ցուցակներ, գրանցման թերթիկներ օրակարգեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։
- Անհրաժեշտության դեպքում աջակցել միջոցառումների վայրերի, ուղևորությունների, կեցության, սննդի և այլ լոգիստիկ հարցերի կազմակերպմանը։
- Աջակցել գնումների գործընթացներին, անհրաժեշտության դեպքում առաջարկների հավաքմանը և համապատասխան վարչական փաստաթղթերի պատրաստմանը։
- Հավաքել, դասակարգել և պահպանել ծրագրային աշխատանքներին և ծախսերին առնչվող հիմնավորող փաստաթղթերը։
- Կանոնավոր վարել և պահպանել ՀԼԱ-ի և համապատասխան ծրագրերի էլեկտրոնային ու թղթային փաստաթղթերը։
- Աջակցել Ծրագրի համակարգողին և թիմի մյուս անդամներին պլանավորման, հանդիպումների կազմակերպման և վարչական առաջադրանքների կատարմանը հետևելու հարցերում։
- Աջակցել ծրագրի և ԵՄ տեսանելիության նյութերի պատշաճ կիրառմանն ու տարածմանը, ինչպես նաև հաշվետվությունների և աուդիտի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստմանը։
✅Պահանջվող որակավորումներ և փորձ
- Բարձրագույն կրթություն կամ համապատասխան մասնագիտական որակավորում վարչարարության, կառավարման, բիզնեսի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 2 տարվա համապատասխան վարչական, կազմակերպչական կամ լոգիստիկ աշխատանքի փորձ։
- Հանդիպումների, դասընթացների, հանրային միջոցառումների կամ նմանատիպ աշխատանքների կազմակերպման փորձ։
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման լավ հմտություններ։
- Պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի, գնումների կամ ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Համակարգչային, ներառյալ MS Office-ի, առցանց և ԱԲ գործիքների կիրառման հմտություններ։
- Հայերենի լավ գրավոր և բանավոր իմացություն և անգլերենի աշխատանքային իմացություն։
- ՀԿ-ում, մեդիա կազմակերպությունում կամ դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրում աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
✅Հիմնական կարողություններ
- Կազմակերպչական լավ հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Պատասխանատվություն և ժամկետները պահպանելու կարողություն։
- Միաժամանակ մի քանի գործնական առաջադրանք վարելու կարողություն։
- Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։
- Նախաձեռնողականություն և խնդիրներ լուծելու կարողություն։
- Գաղտնի և զգայուն տեղեկատվության հետ պատասխանատու աշխատելու կարողություն։
📝Դիմելու կարգ
📩Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք մինչև հոկտեմբերի 8-ը՝ աշխատանքային օրվա ավարտը (COB), իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք նամակի թեմայի դաշտում նշել՝ Վարչական և լոգիստիկ օգնական- Ձեր անունը։
‼️Դիմումները կդիտարկվեն դրանց ստացման հաջորդականությամբ, և հարցազրույցները կարող են անցկացվել դիմումները ստանալուն զուգահեռ։ Հայտերի ընդունման գործընթացը կարող է ավարտվել նշված ժամկետից շուտ, եթե ընտրվի համապատասխան թեկնածուն։
