Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Աշխատանքի հնարավորություն ՀԼԱ-ում․ Հաղորդակցության և ծրագրերի համակարգող

ՀԱՍՏԻՔ՝ Հաղորդակցության և ծրագրերի համակարգող

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Հանրային լրագրության ակումբ

ՎԱՅՐ` Երևան

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` Օգոստոսի 20-ը ներառյալ

ԴՐՈՒՅՔ՝ Լրիվ

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է Հաղորդակցության և ծրագրերի համակարգողի թափուր հաստիքի մրցույթ։ 

Մենք փնտրում ենք գործընկերոջ, որը պատասխանատու է, սիրում է իր մասնագիտությունը, ինչպես նաև աշխատանքը հասարակական ոլորտում, նախաձեռնող է, հարգում է սահմանված ժամկետները և չի դադարում ինքնակրթվել ու սովորել։  Մենք սպասում ենք ճկուն պրոֆեսիոնալի, որը ստեղծագործ է, ունի համակարգման փորձ, տիրապետում է մեդիագործիքների, կարող է ստեղծել մեդիա բովանդակություն և ունի հաղորդակցման հմտություններ։

Հաղորդակցության և ծրագրերի համակարգողը կազմակերպությունում պատասխանատու է լինելու ընթացիկ ծրագրերի համակարգման, դրանց հանրային իրազեկման, մեդիա բովանդակությունների ստեղծման, հայերեն և անգլերեն լեզուներով մշակման ու հրապարակման, սոցիալական մեդիայում էջերի կառավարման, հաղորդակցման ռազմավարությունների ու գործողությունների մշակման, ինչպես նաև  արշավների առաջնորդման ու համակարգման համար։

Հիմնական պարտականությունները՝

● Համակարգել այդ պահի համար առաջնահերթություն համարվող ծրագրերը։

● Պատասխանատու լինել կազմակերպության հաղորդակցության լրամշակման, դրանից բխող գործողությունների պլանի ստեղծման ու դրա իրագործման համար։

● Պատասխանատու լինել հաղորդակցման բովանդակության, մշակվող նյութերի ու հանրային իրազեկման նպատակով ստեղծվող բովանդակությունների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի համար։

● Պատասխանատու լինել հաղորդակցման նպատակով ստեղծվող բոլոր նյութերի ու փաստաթղթերի համար, մասնակցել դրանց մշակմանն ու ստեղծմանը, հեղինակմանն ու տարածմանը։

● Պատասխանատու լինել հաղորդակցման ռազմավարությունների մշակման ու իրականացման համար։ Իրականացնել հաղորդակցման ռազմավարությունը, վերահսկել գործընկերների կողմից այդ ռազմավարության իրականացումը։

● Համակարգել հաղորդակցումը ՀԼԱ-ի և մյուս գործընկերների, դոնորների հետ։

● Պատասխանատու լինել կազմակերպության կայքի թարմացումների և առկա բովանդակության, դրանց վիզուալիզացման ու ներկայացուցչականության համար։

● Պատասխանատու լինել կազմակերպության սոցիալական մեդիայում առկա էջերի և ալիքների (Facebook, Twitter, Instagram, Telegram, TikTok, YouTube) թարմացումների և առկա բովանդակության, դրանց վիզուալիզացման համար։

● Ապահովել հետադարձ կապը և հաղորդակցությունը լսարանի հետ ժամանակակից բոլոր միջոցներով։

● Հանրայնացնել կազմակերպության միջոցառումները, լուսանկարել դրանք, պատրաստել ընթացիկ գրառումներ և հրապարակել էջերում։

● Կատարած աշխատանքի մասին պատրաստել ամփոփ հաշվետվություն՝ ներառելով հանրային իրազեկման ուղղությամբ աշխատանքներն ու դրա արդյունքները մեդիայում։

● Անհրաժեշտության դեպքում պատրաստել սոցիալական մեդիա իրազեկման արշավի պլաններ և համակարգել դրանք։

● Նպաստել կազմակերպության հաղորդակցության, հեղինակության բարելավմանը։

● Անհրաժեշտության դեպքում համակարգել/ապահովել համապատասխան փաստաթղթերի հայերենից անգլերեն և հակառակը թարգմանությունները։

● Մասնակցել հանրային միջոցառումներին, ներկայացնել կազմակերպությունը և ծրագրերը հանրային նախաձեռնությունների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ։

Պահանջվող հմտությունները, որակները և փորձը՝

● Բարձրագույն կրթություն լեզվաբանության, լրագրության, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտում։

● Նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ հասարակական ոլորտում։

● Ճշտապահություն, բարեվարքություն, ազնվություն ու բարեկրթություն։

● Անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր։

● Սոցիալական մեդիա գործիքների և սոցիալական մեդիայի կառավարման գերազանց իմացություն։

● Հանրային իրազեկման և հաղորդակցության վերաբերյալ հաշվետվությունների կազմման հմտություններ։

● Ծրագրերի համար սոցիալական մեդիա արշավի պլանավորման փորձառություն։

● Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։

● Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։

● Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ։

● Creator Studio-ի կիրառման գերազանց կարողություններ։

● Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։

● Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։

● Խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հմտություններ և կարողություններ։

● Հաղորդակցման գերազանց հմտություններ։

● Հանրային իրազեկման ու բովանդակությունների մշակման կարողություններ։

● Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։

● Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ։

● Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն։

Ընձեռվող հնարավորությունները՝

ՀԼԱ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ ՀԼԱ-ն աշխատակցին կարող է գործուղել աշխատանքային և մասնագիտական գործուղումների՝ ապահովելով անհարժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ ՀԼԱ-ն կխթանի մասնագետի կարողությունների զարգացումը, մասնագիտական առաջընթացը։ Արդյունավետ համագործակցության պարագայում ՀԼԱ-ն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում։

Դիմելու ընթացակարգը՝

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր՝

1. CV-ն և և կարճ նամակ՝ նկարագրելով Ձեր փորձառությունն ու հմտությունները  հետևյալ էլ. փոստին` [email protected]: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Հաղորդակցության և ծրագրերի համակարգող – ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ»։

2. Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, որոնք կարող են ձեր մասին կարծիք հայտնել։ 

Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։

Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։ Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։

Կիսվել :