Հայտարարություններ

Աշխատանքի հնարավորություն ՀԼԱ-ում․ Ծրագրերի ղեկավարի թափուր հաստիք

ՀԱՍՏԻՔԸ՝ Ծրագրերի ղեկավար

 ՎԱՅՐԸ` Երևան

 ԴԻՄԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` Սեպտեմբերի 15-ը ներառյալ

 ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ Անմիջապես

 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

 ԴՐՈՒՅՔԸ՝ Լրիվ

 Հանրային լրագրության ակումբը հայտարարում է Ծրագրերի ղեկավարի թափուր հաստիքի մրցույթ։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, որը պատասխանատու է, սիրում է աշխատանքը հասարակական ոլորտում, կարողանում է հանդես գալ նախաձեռնություններով և կատարել իր աշխատանքը սահմանված ժամկետներում։

Մենք մտածում ենք, որ ծրագրերի կառավարմամբ զբաղվող մեր գործընկերը պետք է լինի ստեղծագործ ու նորարարական, կարողանա գտնել լուծումներ բարդ իրավիճակներում և կազմակերպել նախագծերի կառավարմանն ուղղված հաղորդակցությունը գործող կողմերի միջև։

Ծրագրերի ղեկավարը կազմակերպությունում պատասխանատու է լինելու բոլոր ծրագրերի կառավարման, դրանց իրականացմանն ուղղված հաղորդակցության վարման և հաշվետվությունների ներկայացման համար։

Հիմնական պարտականությունները՝

  • Վերահսկել ծրագրի/երի հետ կապված բոլոր գործողությունները և հանդես գալ որպես առանցքային պատասխանատու՝ ծրագրային գործընկերների ու դրամաշնորհառուների և ծրագրում ընդգրկված ՀԼԱ աշխատակիցների միջև։
  • Ապահովել ծրագրի/երի գործողությունների անխոչընդոտ ընթացքն ու նախատեսված արդյունքների իրականացումը։
  • Ապահովել ծրագրի/րերի գործողությունների համապատասխանեցումը ՀԼԱ և դրամաշնորհառու կազմակերպության պահանջներին ու կանոններին։
  • Պատասխանատու լինել ծրագրի/երի գործողությունների մշակման, պլանավորման, իրականացման վերահսկման և արդյունքների մշակման ու կատարման համար, ղեկավարել ծրագրի պլանավորումը, բյուջետավորումը, գործողությունների պլանները, ինչպես նաև վերահսկել ծրագրային հաղորդակցման միջոցառումները։
  • Պատասխանատու լինել  ծրագրային հաշվետվությունների համար՝ մշակելով կազմակերպության ներսում և համահայտատուների համար հաշվետվություններ ներկայացնելու համապատասխան ձևաչափ և ժամկետներ։
  • Վերահսկել ծրագրերում ներգրավված այլ գործընկերների՝ ծրագրային աշխատանքների իրականացումը և ժամանակին հաշվետվությունների ներկայացումը։
  • Պատշաճ ժամկետներում կազմակերպության ղեկավարին տեղեկացնել ծրագրերի արդյունքներին վերաբերող բոլոր հնարավոր ռիսկերի և խոչընդոտների մասին։
  • Առաջնորդել և մոտիվացնել ծրագրերում ընդգրկված թիմերին։
  • Վերահսկել ծրագրի գործողությունները և ծախսերը, ինչպես նաև կառավարել/վերահսկել ծրագրում ներգրավված խորհրդատուների և կամավորների հետ աշխատանքը։
  • Ուղղորդել և աջակցել ֆինանասական թիմին ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացում՝ ծրագրային գործողությունների վերաբերյալ պատշաճ և ժամանակին տեղեկություններ հայտնել։
  • Տեղեկացնել և լրացնել տեղեկությունները օնլայն համակարգում պատշաճ և ժամանակին քաղաքացիաիրավական պայմանագրերի և նոր աշխատակիցների վերաբերյալ։
  • Մշակել ծրագրի/երի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր։
  • Կազմել ֆինանսավորում ստացած ծրագրերի բովանդակային և ծրագրային հաշվետվությունները՝ տվյալներ հավաքագրելով համապատասխան աշխատակիցներից/գործընկերներից։
  • Իրականացվող ծրագրերի շրջանակում  նախաձեռնել և կառավարել անհրաժեշտ ապրանքների ու ծառայությունների գնումների գործընթացը:
  • Հետևել Հայաստանում և Հայաստանից դուրս գործող տարբեր դոնոր կազմակերպությունների դրամաշնորհային հնարավորություններին, առաջարկներ ներկայացնելու հայտարարություններին:
  • Մասնակցել դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ մշակելու աշխատանքներին։
  • Վարել նամակագրություն  դոնորների հետ, հնարավոր դոնորներին ներկայացնել ՀԼԱ ծրագրերի մասին տեղեկություն, անհրաժեշտ փաստաթղթեր։
  • Ներկայացնել ՀԼԱ-ն և ծրագրերը տարբեր հանդիպումների և համաժողովների ժամանակ։
  • Ապահովել աշխատանքային փաստաթղթերի պատշաճ կերպով պահպանումը, արխիվացումը և գաղտնիությունը։
  • Մշակել և խթանել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ ՀԼԱ գործընկերների, դրամաշնորհառուների և շահառուների հետ, ինչպես նաև ստեղծել և պահպանել համագործակցային ներդաշնակ մթնոլորտ:
  • Առանձնացնել համապատասխան կազմակերպություններ և հաստատել գործընկերային կապեր՝ բացահայտելու համագործակցության նոր ուղիներ և ընդլայնելու ծրագրի ազդեցությունը:
  • Վերահսկել հաշվետու աշխատակիցների կատարած աշխատանքների որակը։
  • Եռամսյակը մեկ իրականացնել ծրագրերում ներգրավված աշխատակիցների գնահատում և ներկայացնել դրանց արդյունքները ՀԼԱ ղեկավարին։
  • Մասնակցել ՀԼԱ ինստիտուցիոնալ զարգացման գործընթացներին, հեղինակել, մշակել/լրամշակել ՀԼԱ ծրագրերի թեմաներին առնչվող կանոնակարգեր։
  • Անհրաժեշտության դեպքում մշակել ծրագրերի թեմաներին առնչվող համառոտագրեր։
  • Վերահսկել  ծրագրերի ընթացքում ստեղծված բովանդակության որակը, առաջնորդել հաղորդակցման գործընթացները։
  • Հեղինակել ծրագրերից բխող  համապատասխան հաղորդակցման նյութեր, հանրային իրազեկման արշավներ, հանրային իրազեկման այլ նյութեր։
  • Անցկացնել մասնագիտական հմտություններից բխող վեբինարներ, քննարկումներ ու համաժողովներ, համակարգել ու մոդերացնել դրանք՝ ըստ անհրաժեշտության։
  • Պատրաստել ծրագրերին առնչվող հանրային իրազեկման սահիկաշարեր, հաղորդակցման այլ հանրային նյութեր ու բովանդակություններ։
  • Աշխատանքները կատարել նախապես նախանշված վերջնաժամկետներին համապատասխան։
  • Կատարել այլ առաջադրանքներ՝ տրված ՀԼԱ ղեկավարի կողմից:

Պահանջվող հմտությունները, որակները և փորձը՝

  • Բարձրագույն կրթություն լեզվաբանության, ժուռնալիստիկայի, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտում։
  • Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ հասարակական ոլորտում։
  • Ճշտապահություն, բարեվարքություն, ազնվություն ու բարեկրթություն։
  • Անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր։
  • Սոցիալական մեդիա գործիքների և սոցիալական մեդիայի կառավարման իմացությունը ցանկալի է։
  • Հանրային իրազեկման և հաղորդակցության վերաբերյալ հաշվետվությունների կազմման հմտություններ։
  • Ծրագրերի համար սոցիալական մեդիա արշավի պլանավորման փորձառություն։
  • Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
  • Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման, դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։
  • Վիզուալ նյութերի պատրաստման կարողություններ։
  • Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
  • Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
  • Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
  • Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ։
  • Հանրային իրազեկման ու բովանդակությունների մշակման կարողություններ։
  • Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
  • Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ։
  • Գրասենյակային տեխնիկայով աշխատելու կարողություններ։
  • Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն։

Ընձեռվող հնարավորությունները՝

ՀԼԱ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ ՀԼԱ-ն աշխատակցին կարող է գործուղել աշխատանքային և մասնագիտական գործողումների՝ ապահովելով անհարժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ ՀԼԱ-ն կխթանի մասնագետի կարողությունների զարգացումը, մասնագիտական առաջընթացը։ Արդյունավետ համագործակցության պարագայում ՀԼԱ-ն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում։

Դիմելու ընթացակարգը՝

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն հետևյալ էլ. փոստին` [email protected]: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Ծրագրերի ղեկավար – ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ»։

Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, որոնք կարող են ձեր մասին կարծիք հայտնել։

Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։

Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։

Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։

Կազմակերպության մասին

Հանրային րագրության ակումբը 2011 թվականից գործող հասարակական կազմակերպություն է, որի ուշադրության կենտրոնում է գտնվում հանրության իրազեկվածությունը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մեդիագրագիտության և քննադատական մտածողության խթանումը, մեդիա կազմակերպությունների և մեդիա աշխատողների մասնագիտական աջակցությունը, մարդու իրավունքների բարձրաձայնումն ու պաշտպանությունը, ժողովրդավարությանը նպաստող գործընթացների խթանումը։

Հանրային լրագրության ակումբի և կազմակերպության գործունեության ու ընթացիկ ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ ՀԼԱ կայքում։ 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend