ՉԼՍՎԱԾ ՁԱՅՆԵՐ

«Չլսված ձայներ» նախագիծն International Alert կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մի մասն է։

Այն հակամարտությունից տուժող հասարակությունները ներկայացնող լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող համատեղ ջանքերի արդյունքն է:

Նախագծի նպատակը՝․ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ այն հասարակության մեջ, որտեղ ապրում են, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի ներքո թաքնված իրական դեմքերը:

Հանրային լրագրության ակումբը, International Alert կազմակերպության կողմից ստանալով ենթադրամաշնորհ, կազմակերպել է տարբեր դասընթացներ՝ ուղղված Հայաստանից և ԼՂ-ից լրագրողների մասնագիտական աճի զարգացմանն ու ներուժի հզորացմանը։ Դասընթացների ժամանակ մասնակիցները ծանոթացել են ժամանակակից մեդիագործիքներին ու լրագրության նոր պահանջներին, ֆոտոլրագրության հիմունքներին, զգայուն թեմաներով լրագրողական նյութեր պատրաստելու կանոններին։ Կազմակերպվել են նաև հանրային քննարկումներ, ինչպես նաև համակարգվել է «Չլսված ձայներ» հարթակին լրագրողների թղթակցելու աշխատանքը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:

Share via
Send this to a friend