#electricyerevan. վավերագրական ֆիլմ
Հանրային լրագրության ակումբը պատրաստել է վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում է հունիսի 23-ի (2015թ.) դեպքերը: Ֆիլմը պատմում է ոստիկանների` Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին:
Ֆիլմի հիմքում ցույցի մասնակիցների, իրավապաշտպանների հետ հարզացրույցներն են և արխիվային նյութերը:
Ֆիլմի լեզուն հայերենն է` ռուսերեն և անգլերեն լուսատողերով:
Ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ Նոյեմբերին, ցուցադրություն-քննարկումներ կազմակերպվեցին ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մի քանի մարզում`
Վանաձորում, Գյումրիում, Մարտունիում, Արմավիրում:
Ֆիլմը ցուցադրվել է դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների վերաբերյալ HuRiCamp չկոնֆերանսին:
Ֆիլմի ցուցադրություն է տեղի ունեցել նաև ԱՄՆ-ում, USC Institute of Armenian Studies կենտրոնում, համալսարանի /USC/` ԱՄՆ-ի տարբեր նահանգներից ժամանած նախկին հայ ուսանողների, շրջանավարտների համար:
Ֆիլմը պատրաստվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:
Ֆիլմի Trailer-ը
Ֆիլմի հայերեն տարբերակը
Ֆիլմի անգլերեն տարբերակը/English version
Ֆիլմի ռուսերեն տարբերակը/Русская версия