News

Events

Publications

products

ԵՄ ճամփորդելու նոր կանոնները. ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացուն, և ե՞րբ կվերանան վիզաների հերթերը

Նկարը պատրաստվել է ԱԲ օգնությամբ։

Հայաստան – ԵՄ ճամփորդությունների դյուրացման գործընթացը նոր չի սկսվել։ Դեռևս 2014 թ-ի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիներն օգտվում են վիզաների դյուրացման համաձայնագրից, որով նվազեցվել է վիզայի տուրքն ու պարզեցվել փաստաթղթերի ցանկը։ Սակայն իրական շրջադարձը տեղի ունեցավ դրանից տասը տարի անց՝ 2024 թ-ի սեպտեմբերի 9-ին, երբ պաշտոնապես մեկնարկեց վիզաների ազատականացման երկխոսությունը։

Քաղաքացիներն այս գործընթացը կարևորում են հատկապես ճամփորդական աճող պահանջարկի ֆոնին։ Ըստ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանի՝ Շենգենյան վիզայի համար դիմումների քանակը կտրուկ աճել է՝ 2022 թ-ի 60 հազարից 2024 թ-ին հասնելով 100 հազարի: Եվ չնայած այս հսկայական աճին՝ մերժումների ցուցանիշը տոկոսային հարաբերակցությամբ մնացել է կայուն՝ շուրջ 12-13% (2022-2025 թթ.)։ Սակայն դիմումների ընդհանուր քանակի գրեթե կրկնապատկման հետևանքով աճել են նաև բացարձակ թվով մերժումները՝ ծանրաբեռնելով ԵՄ հյուպատոսարաններին ու առաջացնելով վիզաների հսկայական հերթեր։

Ամբողջական հոդվածը կարդացեք Ampop.am կայքում։

Վերը ներկայացված հոդվածը հեղինակվել է Ampop.am լրագրող Կարինե Դարբինյանի կողմից՝ Հանրային լրագրության ակումբ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերություն և վիզաների ազատականացման երկխոսություն» ծրագրի շրջանակում։

Նշենք, որ Կարինե Դարբինյանը ս/թ մարտի 26-27-ին, Աղվերանում մասնակցել է ծրագրի համանուն խորագրով երկօրյա սեմինարին՝ որի շրջանակներում Հայաստանի ԶԼՄ-ի 11 ներկայացուցիչներ հանդիպեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ԵՄ անդամ պետությունների դեսպանների, հյուպատոսների և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: 

Share :