News

Events

Publications

products

Ուսումնասիրություն. Հայաստանի սոցիալական մեդիան և ԵՄ կերպարը․ հաղորդակցման քաղաքականության բարելավման առաջարկություններ

Եվրամիության (ԵՄ) ներսում և միջազգային ոլորտում վստահելի ու արժանահավատ ԵՄ կերպարի ձևավորման գործընթացը 2020-ականներին էական վերափոխումների է ենթարկվել։ 

ԵՄ կերպարի ստեղծումը պայմանավորված է մի շարք գործոններով՝ այդ թվում, կենտրոնական ինստիտուտների, ԵՄ ներկայացուցչությունների, ինչպես նաև ինֆլուենսերների ու հասարակական կազմակերպությունների դերակատարմամբ։ 

Բացի այդ, հիբրիդային պատերազմը, ապատեղեկատվությունը, ինչպես նաև սերնդային և տեխնոլոգիական փոփոխությունները խորապես ազդել են այդ կերպարի ձևավորման վրա։

Սա լիովին վերաբերում է նաև Հայաստանին և հայկական սոցիալական մեդիա միջավայրին, որտեղ մեդիա սպառողների ստվար զանգված ձևավորում և տարածում են իրենց կարծիքը։ 

Այս համատեքստում կարևոր է դիտարկել, որ ԵՄ-ի՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար վստահելի ու հարազատ կերպարի ստեղծումը և պահպանումը, հաղորդակցությամբ զբաղվող մասնագետների և ոլորտի դերակատարների համար խիստ աշխատատար և ժամանակատար գործընթաց է։ 

Սույն աշխատանքը նվիրված է վերոնշյալի բնույթի բացահայտմանը, և թե ինչպես է այն ներկայացվում հայկական սոցիալական մեդիա տիրույթում։ 

Հիմնվելով և՛ Երևանում և՛ Բրյուսելում գործառնող փորձագետների, լրագրողների և մասնագետների հետ տարված խորքային հարցազրույցների վրա, աշխատանքը վերլուծում է ԵՄ կերպարի ձևավորման կառուցվածքային նախադրյալներն ու խոչընդոտները և ներկայացնում է հանրային ներգրավվածության բարելավմանն ուղղված առաջարկություններ։

Աշխատանքն իրականացվել էՉեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Փոխակերպման խթանման ծրագրի (Transformation Promotion Programme) ֆինանսավորմամբ ՝ Պրահայում գործող EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտը և «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի համագործակցությամբ իրականացվող «Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում» ծրագրի շրջանակում։

Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է անգլերենով։

Share :