Հեքըթոն[ՅԱՆ]
Հեքըթոն[ՅԱՆ]-ը նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն է, որտեղ թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում մշակում և ժյուրիին են ներկայացնում իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը կազմակերպվել էր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի` Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ:
Հեքըթոն [ՅԱՆ] մրցույթն այս տարի հոբելյանական էր. 5-րդ Հեքըթոն [ՅԱՆ]-ն անցկացվեց դեկտեմբերի 12-13-ը Վանաձոր քաղաքում, որտեղ ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ տեղի են ունենում մեծածավալ աշխատանքներ Վանաձորը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ։
«Հեքըթոն[ՅԱՆ] 2015»-ը չուներ որևէ թեմատիկ ուղղվածություն, և մասնակից թիմերը կարող էին առաջարկել լուծումներ՝ ցանկացած տեղական և միջազգային խնդրի համար ցանկացած հարթակում։
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ի հաղթող նախագծերի մասին կարդացեք այստեղ:
Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 ամենամյա մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրութան ակումբի, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնի՝ Մայքրոսոֆթ ընկերության, Հայաստանում ԱՄՆ զարգացման գործակալության հետ:
Այս անգամ մրցույթը Երևանից տեղափոխվել էր Գյումրի և նպատակ ուներ խրախուսելու Գյումրի քաղաքի, ինչպես նաև այլ քաղաքների ու մարզերի ակտիվ երիտասարդներին և ծրագրավորողներին մասնակցելու մրցույթին և կյանքի կոչելու իրենց գաղափարները:
Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ը անցկացվում էր Innoweekend տարածաշրջանային ծավալուն միջոցառման շրջանակում և հնարավորություն էր տալիս թիմերին ծանոթանալու տարածաշրջանում գործող այլ թիմերի հետ և ցանկության դեպքում մասնակցելու նաև զուգահեռ ընթացող սեմինարներին, ներկայացումներին և այլն:
«ԻննոՈւիքենդ» միջոցառումների շարքի շրջանակներում Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ին և ՏՀՏ ոլորտի ձեռներեցների դասընթացին զուգահեռ անցկացվեց առաջին ու պատմական «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ»-ը, որը համախմբել էր դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարևան երկրների երիտասարդ ձեռներեցներին սթարթափ գաղափարների շուրջ դրանք համատեղ կյանքի կոչելու համար:
«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ»-ի մասին մանրամասն տեղեկացեք այստեղ:
Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 նորարարության և ծրագրավորման մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝ Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:
Հեքըթոն[ՅԱՆ]2013–ը հնարավոր է դարձել Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի աջակցությամբ (www.counterpart.am): Ծրագրին աջակցել է նաև Knight Mozilla OpenNews-ը (http://www.mozillaopennews.org/):
Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆտ Էռ Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի,mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի և Հանրային լրագրութան ակումբի կողմից:
Այս միջոցառումը մասն է կազմում «Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով»ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Էռ Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև:
Գործընկերներ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, Սորսիո ընկերություն, Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի, Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, ՋիԷնՍի Ալֆա, Knight Mozilla OpenNews (http://www.mozillaopennews.org/):
Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011-ը մեր առաջին Հէքըթոնն էր, որն անց է կացվել 2011-ի դեկտեմբերի 17-18-ին «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հետ համատեղ: Սա Կովկասի պատմության մեջ առաջին մեծածավալ Հէքըթոնն էր:
Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011-ը նորարար գաղափարների եւ նախագծերի մրցույթ-փառատոն էր՝ ուղղված Երեւան քաղաքի խնդիրների լուծմանը` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մարդկանց մասնակցությունը խթանող նախագծերի (կայքեր, հեռախոսային հավելվածներ, եւ այլն) միջոցով: