Նորություններ

Հայաստանի եւ Թուրքիայի սոցիալական ձեռնարկատերերը եւ նորարարները կհանդիպեն Ստամբուլում

Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում իրականացված ձեռնարկատերերի փոխանակման հաջողված ծրագրից հետո, Հայաստանում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) եւ Թուրքիայի գործընկեր Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), ինչպես նաեւ «Միկադո Քընսալթինգ» – ը նախաձեռնում են նոր ծրագիր, որը կհամախմբի Հայաստանից և Թուրքիայից տաղանդավոր սոցիալական ձեռնարկատերերի կայուն համագործակցության համար ամուր գործնական կապեր ստեղծելու նպատակով:

Նախաձեռնությունը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ եւ կմեկնարկի Ստամբուլում՝ Միկադո Կայուն Զարգացման Քընսալթինգի աջակցությամբ: Վերջինս սոցիալական ձեռնարկություն է, որը խրախուսում է կայուն զարգացումը եւ առավելագույն սոցիալական ազդեցությունն է ունենում նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով:

Նոյեմբերի 25-ից 29-ը նախատեսված 7 սոցիալական ձեռնարկատերերից եւ 1 լրատվամիջոցի ներկայացուցչից բաղկացած հայաստանյան պատվիրակության 5-օրյա այցը

ԿԲԱՑԱՀԱՅՏԻ, թե ինչպես են Հայաստանի եւ Թուրքիայի սոցիալական ձեռնարկությունները նպաստում հասարակության մեջ նորարարությունների զարգացմանը եւ կայուն աճին,
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ կտա մասնակիցներին կիսվել փորձով, մեթոդաբանությամբ և երկու երկրների սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգերի առջև ծառացած մարտահրավերներով,
ԿԽԹԱՆԻ ձեռնարկատերերին՝ թողնելու շոշափելի սոցիալական ադզեցություն կարողությունների զարգացման և սկսնակ սոցիալական ձեռնարկատերերին աջակցելու միջոցով:
Հայաստանյան պատվիրակության կազմը հետևյալն է՝

Լիլիթ Ասատրյան – Նուռի Նռնենի ՍՊԸ
Նազարեթ Սեֆերյան – ՍՁ խորհրդատու
Նատալի Հարությունյան – Ալտերա ՍՊԸ
Անուշ Ասլանյան – Լոռի Արտ
Սիրանուշ Վարդանյան – ԱՐԿ ՍՊԸ
Թալին Քեվոնյան – Մելինեի պարտեզ
Արտուշ Խաչատրյան –Սարերի բարիք

«Մենք հուսով ենք, որ մեր տարածաշրջանում ձեռնարկատերերի և գործարարների շրջանում կխթանենք հանրօգուտ գործունեություն ծավալելու ցանակությունը եւ հնարավորություն կընձեռվի համախոհ մարդկանց ձևավորել կապեր և գործընկերություն սոցիալական արժեքների ստեղծման եւ սոցիալական փոփոխությունների առաջբերման միջոցով»,- ասաց Սեդա Մուրադյանը՝ ծրագրի հայաստանյան ղեկավարը, Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի նախագահ:

Նոյեմբերի 27-ին Թուրքիայի Իմփակտ հաբում նախատեսված գործարար կապերի խթանմանն ուղղված հանդիպումը կհամախմբի հայ եւ թուրք գործարարների, ակադեմիկոսների, ոլորտի ներկայացուցիչների եւ գործարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Միջոցառումը հնարավորություն կընձեռի լսել սոցիալական ձեռներեցության Հայաստանյան էկոհամակարգի մասին, փոխանակվել գաղափարներով, լավագույն փորձով, ինչպես նաեւ հաստատելու երկարաժամկետ գործնական կապեր:

Ծրագրի թիմի մասին

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին: Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:

Հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002

Հեռ.՝ +37412 755898, +37499 755 898
Էլ. հասցե՝ [email protected]
Կայք՝ www.pjc.am

«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

Հասցե՝ Սոգյուտուսո Քադեսի No: 43 ԹՕԲԲ-ԷՏՈՒ Երլեշկեսի 2. Քիսիմ 06560 Սոգյուտուսո, Անկարա

Հեռ.՝ +90 (312) 292 55 25

Էլ. հասցե՝ [email protected]

Կայք՝ www.tepav.org.tr

Միկադո Քընսալթինգը սոցիալական ձեռնարկություն է, հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: Այն նպատակաուղղված է ծառայելու կայուն զարգացմանը եւ նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով սոցիալական ազդեցություն գործելու: Միկադոն ձգտում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության՝ բազմակողմանի զարգացման նպատակով: Սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը Միկադոյի հիմնական սյուներն են: Բոլոր ծրագրերի համար մշակվում են մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմներ, եւ չափվում է սոցիալական ազդեցությունը: Տարբեր ընկերությունների, գիտական հաստատությունների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ մշակված Միկադոյի բազմաթիվ ծրագրեր արժանացել են զանազան մրցանակների:

Հասցե՝ Վալիկոնագի պողոտա Մոդուլ No:11 K:7 34371, Նիշանթաշի,Ստամբուլ

Հեռ.՝ 0212 2345151

Էլ. հասցե՝ [email protected]
Կայք՝ http://www.mikadoconsulting.com/en/



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend