Նորություններ

Հայտնի են «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011»-ի հաղթողները

Դեկտեմբերի 19-ին կայացած «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ, Երևանի քաղաքապետարանի սահմանած «Լավագույն նախագիծ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Օգնական» թիմի̀ լսողության խանգարումներ ունեցողների համար բջջային ծրագիրը: Ծրագրի գաղափարի հեղինակը «Մեդիալաբի» լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանն է:

«Հանրային լրագրության ակումբի» և Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի»նախաձեռնությամբ կայացած նորարարական գաղափարների եւ ծրագրավորման մրցույթին ստացվել էր 50-ից ավելի հայտ:

Գլխավոր մրցանակին արժանացած «Օգնական» թիմի̀ «Վոյս» կոչվող ծրագիրն հնարավորություն է ընձեռելու լսողական խնդիրներ ունեցողներին հեռախոսում տեղադրված հատուկ հնարավորությամբ հաղորդակցվել շրջապատի հետ:

Այն նախապես ձայնագրված հրահանգների աղկղիկ է, որը թույլ է տալիս օգտագործողին տեղադրել իր նախընտրած հրահանգները: Ծրագրի երկրորդ մասը հնարավորություն է տալիս տեքստը վերածել ձայնի: Մի այլ հնարավորությամբ ծրագիրը շրջապատի ձայնը կարող է վերածել տեքստի:

«Այս ծրագիրը ոչ միայն հայերի, այլև օտարազգիների համար է, քանի որ ծրագրի կայքը նաև թույլ է տալիս թարգմանել հրահանգներն, ու հեռախոսը սինխրոնիզացնելով կայքին, վերցնել անհրաժեշտ հրահանգները: Այս մրցույթը ցույց տվեց, որ սոցիալական խնդիր լուծող նախագծերը արժանի են իրականացվելու, և մեր թիմը շատ ուրախ է, որ նախագծի շնորհիվ Հայաստանի 4000 և աշխարհի 70 միլիոն խուլ մարդիկ կարող են իրենց ձայնը լսելի դարձնել»,- ասում է նածագծի հեղինակ Փառանձեմ Հովհաննիսյանը:

Նախագծի ծրագրավորող Մուշեղ Նալթակյանն ասում է, որ ծրագիրը դինամիկ է, անընդհատ կարող է փոփոխվել ու հարստացվել: Գրանպրիի արժանացած նախագիծը իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի կողմից:

«Վոյս» թիմը Քրոնիմետ հիմնադրամի կողմից արժանացել է նաեւ լավագույն սոցիալական նախագիծ մրցանակին`ստանալով 350 հազար դրամ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից մրցանակներ ստացան Open MS թիմը` խցանումների հաշվարկ կատարող ծրագրի համար (մրցանակը` 1 մլն դրամ), BigBrainթիմը` Kinect Stand տեղեկատվական հարթակ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նախագծի համար (մրցանակը` 500 հազ. դրամ), I.N.S. թիմը` ոստիկանների և վարորդների միջև արդյունավետ կապի հաստատման նպատակով TRREDIT ծրագրի համար (մրցանակը` 300 հազ. դրամ):

mLAB-ի կողմից սահմանված մրցանակներ ստացան CYBER GATES թիմը` Mapy հեռախոսային ծրագրի համար (500 հազ. դրամ) և Annoisy թիմի Annoisy ծրագիրը` հասարակական անդորրը խաթարող աղմուկի մասին համապատասխան գերատեսչություններին արագ տեղեկացման համակարգի ստեղծման համար (500 հազ.):

Լրատվության այլընտրանքային ռեսուրսների կողմից սահմանված խրախուսական դրամաշնորհը ստացավ TumoThon թիմը` Yerevan In Action ծրագրի համար:

Խրախուսական մրցանակներ շնորհվեցին iSun թիմին, ինչպես նաև Atlantis թիմին` իր iRobot նախագծի համար:

«Ինձ ոգևորում է երիտասարդության մասնակցությունն այս միջոցառմանը: Երիտասարդությունը ՏՏ-ի հիմնական շարժիչ ուժն է: Շատ կարևոր է նաև երիտասարդների և ՏՏ ընկերությունների համագործակցությունը: Այս միջոցառման նպատակն էր օգտագործել նորարարությունը և ստեղծագործական միտքը սոցիալական խնդիրների լուծման համար»,- մրցանակաբաշխությանը նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ներկայացուցիչներ քաղաքապետարանից և ՏՏ ընկերություններից:

Հեքըթոնի նպատակը նորարար գաղափարներ ունեցողներին, ծրագրավորողներին, նախագծողներին և այլ ոլորտի մասնագետներին միավորելն էր՝ քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր ստեղծելու համար։ Հեքըթոնը Սիլիկոնե հովտում ծնունդ առած միջոցառում է։

Միջոցառման նախաձեռնողներն են Հանրային լրագրության ակումբը, Մայրքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը։ «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011»-ին աջակցում էին Երևանի քաղաքապետարանըՄայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամըՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend