Հայտարարություններ

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Ադրբեջանը սանձազերծեց այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրաԵվրահանձնաժողովի միջնորդությամբ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումից գրեթե երկու շաբաթ անց։ Հարձակումը ոչ այլ ինչ է, քան ագրեսիա,որը հաջորդել է Ադրբեջանի կողմիցօրեր շարունակ տարածվող ապատեղեկատվությանը, թե իբրևՀայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Նմանատիպ հարձակում կարելի է ցանկացած պահի ակնկալելԼեռնային Ղարաբաղի վրա՝ հաշվի առնելով այս ուղղությամբ շարունակվող ապատեղեկատվական արշավը։ Այս ագրեսիան անսպասելիչէ՝ հաշվի առնելովպատերազմի ընթացքում կատարած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի անպատժելիությունը և2020 թվականից հետո տեղի ունեցող իրադարձություններին միջազգային հիմնականում չեզոք արձագանքը, ներառյալ՝ Բաքվի գործողությունների դատապարտման բացակայությունը։ Գազի մատակարարման վերջին համաձայնագիրը, որը ԵՄ-ն ստորագրեց Ադրբեջանի հետ, միայն ամրապնդեց Բաքվի կոշտ դիրքորոշումը։ Ադրբեջանը, հավանաբար, փորձում է թուլացնել Հայաստանը և հասնելիր ինքնիշխանության ներքո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Այս հարձակումը նպատակ ունի նաև ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինսհրաժարվի Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության պահանջից։ Նաև, ըստ պաշտոնական Բաքվի, հարձակումը նպատակ ունի ոչնչացնել հայկական ռազմական օբյեկտները Հայաստանի տարածքում՝ ժխտելով Հայաստանի ինքնապաշտպանության օրինական իրավունքը։

Այս համատեքստում վճռորոշ է համարժեք և անզիջում միջազգային արձագանքը իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ավելին՝ Բաքվի գործողությունները պարզապես դատապարտելուց զատ, ժամանակն է դրսևորել վճռականություն և հստակ խոսել շարունակական ագրեսիայի հետևանքների մասին, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների միջոցով։ Պատերազմի ավարտից ի վեր մենք կոչ ենք արելապահովելտարածաշրջանումավելի մեծ միջազգային ներգրավվածություն և ներկայություն, որպեսզի փորձենք կանգնեցնել հակամարտության կարգավորման հարցումավտորիտար Բաքվի ռազմատենչ մոտեցումը: Այժմ սա անհրաժեշտ է, առավել քան երբևէ:Մենք նաև կոչ ենք արել իրականացնել քաղաքացիական դիտորդական առաքելություն երկու երկրների սահմանի երկայնքով, և դա շարունակում է արդիական լինել ապատեղեկատվական արշավների և Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման լույսի ներքո: Մենք անհանգստացած ենք, որ առանց համապատասխան միջոցների, ներկա իրավիճակը ոչ միայն կվատթարացնի հայերի մեկուսացումը և հումանիտար վիճակը Լեռնային Ղարաբաղում, այլևկխրախուսի Բաքվին դիմել ուժի կիրառմանը և այնտեղ ապրող բնիկ հայերին էթնիկ զտումների ենթարկելու իր նպատակին հասնել: Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակումը պետք է վճռական և միասնական հակազդեցություն ստանա Արևմուտքից։

 

 

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեա- Վանաձորի գրասենյակ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

 

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend