Հայտարարություններ

Ինչպե՞ս պայքարել ահաբեկվածության և ոտնձգությունների դեմ․ սեմինար՝ լրագրողների համար

Դուք առնչվել եք տրավմատիկ պատկերների հե՞տ, առցանց տիրույթում բախվել վիրավորանքի, ծաղրանքի կամ ճնշումների հե՞տ։
Տիրապետու՞մ եք դրանց հաղթահարման պրակտիկ քայլերի։

Գիտե՞ք՝ ինչպես զբաղվել ինքնախնամքով տրավմատիկ հանձնարարությունների դեպքում։

Ինչպե՞ս լինել կարեկցող գործընկեր։

Հայաստանցի լրագրողների համար բարդ ժամանակներ են։
Պատերազմ, կորոնավիրուսային համավարակ․ նրանք ներկայացնում են այնպիսի իրադարձություններ, մարդկային պատմություններ, որոնք լի են տրավմատիկ պատկերներով և, որոնց հետ աշխատանքն առանձնահատուկ ուշադրություն ու պատրաստվածություն է պահանջում։
Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում ներկայացնում է «Dart Centre Europe» կազմակերպության փորձագետներ Գևին Րիիսի և Անգելինա Ֆուսկոյի մասնակցությամբ սեմինարի 2-րդ հատվածը, որի ընթացքում քննարկելու և ստանալու եք վերոնշյալ հարցերի պատասխանները։

Dart կենտրոնը Կոլումբիայի համալսարանի Լրագրության բարձրագույն դպրոցի ծրագիր է, որը նվիրված է իրազեկ, նորարարական և էթիկակական ճիշտ մոտեցմամբ բռնության, կոնֆլիկտների և մարդկային ողբերգությունների լուսաբանմանը։
Dart կենտրոնը ճանաչված է որպես միջազգային հեղինակավոր մարմին, որը մասնագիտացած է տրավմայի և լրագրության միջև եղած հարաբերություններում։

Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է աշխարհով մեկ՝ ապահովելով ռեսուրսներ այն լրագրողների և ֆիլմարտադրողների համար, որոնք աշխատում են ամենազգայուն և մարտահրավերներով լի թեմաների ուղությամբ, ինչպիսիք են՝ հանցագործությունները, ընտանեկան բռնությունը, բնական աղետները, պատերազմն ու մարդու իրավունքները։

Սեմինարի բանախոս Գևին Ռիիսը ավագ խորհրդական է «Dart Center for Journalism and Trauma» կենտրոնում՝ վերապատրաստման և նորարարության ուղղությամբ։
Դեռևս 2008 թ․-ից նա աշխատում է՝ որպես խորհրդատու և մարզիչ՝ լրատվականների, մեդիային աջակցող կազմակերպությունների և Եվրոպայում, Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում գործող լրագրության դպրոցների համար։

Նախկինում, Գևինը պատրաստել է բիզնես և քաղաքական լուրեր՝ ամերիկյան, բրիտանական և ճապոնական լրատվական ալիքների համար, ինչպես նաև աշխատել է դոկումենտալ և դրամատիկ ժանրի ֆիլմերում, որոնք նախատեսված էին BBC-ի, Channel 4-ի և անկախ ֆիլմարտադրող կազմակերպությունների համար։

Գևինը «Տրավմատիկ սթրեսի ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն»-ի և «Մեծ Բրիտանիայի հոգեբանական տրավմա»-ի կենտրոնի խորհրդի անդամ է։
Բանախոս Անգելինա Ֆուսկոն «Dart Center Europe» կազմակերպության ղեկավարն է և լրագրության ու տրավմայի գծով փորձագետներից մեկը։

Անգելինան 30 տարի աշխատել է Հյուսիսային Իռլանդիայի BBC լրատվականում, որից մեծ մասը՝ որպես հեռուստատեսային նորությունների խմբագիր: Նա ղեկավարում էր թիմեր, որոնք լուսաբանում էին Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը և Արևմտյան Եվրոպայի քաղաքականապես ամենաբարդ, խմբագրական մարտահրավերներ պարունակող և զգայուն իրադարձությունները:
Երկրորդ սեմինարը տեղի կունենա մարտի 31-ին` ժամը 16։00-18։00։

Փորձագետները կներկայացնեն՝ ինչպե՞ս, ինչպիսի՞ ռազմավարությամբ պայքարել ահաբեկվածության և ոտնձգությունների դեմ։
Սեմինարը թույլ կտա կիսել մասնագիտական, պրոֆեսիոնալ փորձառություն, ինչպես նաև քննարկել պրակտիկ և էթիկական դիլեմաներ՝ վերհանելով տարբեր մտքեր ու գաղափարներ, որոնք կարելի է փոխանցել գործընկերներին։

Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը։

Ծրագրի մասին առավել մանրամասն՝ այստեղ – https://bit.ly/37JL7LW
Ծրագիրն ընդգրկելու է 2020 թ․-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31 ժամանակահատվածը։ Ծրագիրը ֆինանսավորում է «Հանուն ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամ»-ը (EED – European Endowment for Democracy) կազմակերպությունը։

Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ՝ ստորև նշված հեռախոսահամարների կամ էլ-փոստի միջոցով։
Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898
Էլ-փոստի հասցեներ՝ [email protected], [email protected]



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend