Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ոչ բռնի հաղորդակցություն․ երկխոսության և միմյանց ավելի լավ հասկանալու հնարավորություն

💬Ինչպե՞ս խոսել երեխայի հետ թափթփված իրերի կամ ոչ պատշաճ վարքի մասին՝ առանց խոսակցությունը մեղադրանքի ու վեճի վերածելու։ Ինչպե՞ս կողակցի հետ քննարկել կուտակված խնդիրները, արտահայտել սեփական զգացմունքներն ու կարիքները և միաժամանակ լսել դիմացինին։

Ոչ բռնի հաղորդակցության դասընթացի մասնակից և դասընթացավարի որակավորման թեկնածու Մարգարիտա Խուդավերդյանը հյուրընկալվել է «3-րդ մուտք» հաղորդմանը, որտեղ խոսել է հաղորդակցվելու այլընտրանքային մոտեցումների և միմյանց ավելի լավ հասկանալու հնարավորությունների մասին։

🕊️Ոչ բռնի հաղորդակցությունը (ՈԲՀ) հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնել ոչ միայն մեր ասած բառերին, այլև դրանց հիմքում ընկած զգացմունքներին ու կարիքներին։ Այս մոտեցումը կարևորում է սեփական մտքերն ու ապրումներն առանց մեղադրանքի արտահայտելը, դիմացինին լսելը և խնդիրների շուրջ կառուցողական երկխոսություն ծավալելը։

🎙️▶️Դիտեք ամբողջական եթերը  ստորև👇

Հաղորդումը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «ԿԱՄՈՒՐՋ․ Հարաբերությունների կառուցում և ներառական երկխոսություն՝ իրական կարեկցանքի հիմքով» ծրագրի շրջանակում՝ International Alert-ի և LIVKOM-ի գործընկերությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Նոր ժողովրդավարություն հիմնադրամը։

Կիսվել :